10:47:29 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմում խրախուսել է նահանջը՝ պարգևատրումներով, էժանագին PR-ով․ Սեյրան Օհանյան

    00:52 23 Նոյեմբեր 2021

    «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է:

    • Իշխանական թիմում կա կադրային սով. փորձառություն չունեցող անձանց պաշտոնի նշանակելով՝ յուրայինների և ոչ յուրայինների խնդիր է լուծվում:
    • Բանակի քայքայման և պատերազմում պարտության պատճառներից մեկն էլ հենց Պաշտպանության նախարարությունում և Գլխավոր շտաբում կադրային արագ փոփոխություններն են:
    • Պաշտպանության նախարարի պաշտոնում՝ թեկուզ թիմի անդամ, բայց գոնե կառավարման փորձառություն ունեցող մարդիկ պետք է նշանակվեն:
    • Իշխանության գալով՝ իրենց էժանագին PR ակցիաների արդյունքում ստացան բանակում կառուցվածքային ոչ արդյունավետ փոփոխություններ, կադրային կախվածություններ քաղաքական ղեկավարությունից:
    • Ոչ միայն բանակում, այլև ընդհանրապես հանրապետությունում տեղի ունեցած որակազրկումը լուրջ հետևանք ունեցավ:
    • Այսօր իշխանությունները և այն մոլորվածները, որոնք հունիսի 20-ին իրենց ձայնը տվեցին Նիկոլ Փաշինյանին, չգիտեն, թե ինչ են բերել հայ ժողովրդի՝ Հայաստանի և Արցախի գլխին:
    • Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ էր, որ գոյություն ունի ռազմական կառավարում, որ պատերազմի ընթացքում պետք է Կառավարության և Անվտանգության խորհրդի նիստեր անցկացներ, քննարկեր ռազմաքաղաքական իրավիճակը: Իհարկե, տեղյակ չի եղել:
    • Գերագույն հրամանատարը պետք է հագներ զինվորի համազգեստը և խելացի կերպով կառավարեր երկիրը՝ այն, ինչ ինքը չի կատարել: Ամեն ինչ պետք է աներ բանակին թիկունք կանգնելու համար, այնինչ խրախուսել է նահանջը՝ պարգևատրումներով:
    • Բանակի կառավարումը չի կարելի վերածել էժանագին PR-ի:
    • Գալու է պահը, և բոլորն իրենց բաժին պատասխանատվությունը կրելու են:
    • Քաոսը մինչև պատերազմն էր ստեղծվել՝ սկսած բանակի վերաբերյալ իրենց էժանագին PR-ից:
    • Անդրանիկ Քոչարյանը փորձում է բանակին վերաբերող խնդիրներն իջեցնել կենցաղային մակարդակի: 
    • Հակառուսական տրամադրությունները որևէ լավ բանի չեն բերելու:
    • Նորմալ ինքնիշխան երկրի ղեկավարն ինքնուրույն պետք է իրականացնի երկրի սահմանների պաշտպանությունը, ոչ մի այլ դրսի ուժ չի գալու՝ մեզ համար խրամատներ փորի:
    • Երբ մարդիկ իրենց գործը չգիտեն, չգիտեն՝ ինչով զբաղվել, փորձում են այլ անձանց դեմ բանսարկություններ սարքել, ընտանիքներ մտնել:
    • Անդրանիկ Քոչարյանը չէ այն դատավորը, որը պետք է գնահատի՝ ինչ է արել Սեյրան Օհանյանը մեր հայրենիքին ծառայելու համար:
    • Անդրանիկ Քոչարյանը պատասխան է տալու այն ամենի համար, ինչը բերեց պատերազմի, ու նաև այն ֆրանսիացու առջև՝ նրա անձնական տվյալները սոցիալական հարթակում հրապարակելու համար:
    • Նիկոլ Փաշինյանը թիրախավորել է ԶԼՄ-ներին: Եթե չկա երկրորդ կարծիք, ինչի՞ց պետք է ընտրել լավագույնը: Խելացի ղեկավարը նաև դրան պետք է ուշադրություն դարձնի, մինչդեռ այսօրվա իշխանության գլխին նստածը դա չգիտի:
    • Անփորձների կառավարման ընթացքում ամեն ինչի կարելի է սպասել, իսկ իրենց թվում է, թե դրա համար պատասխան չեն տալու, թե ամեն ինչ կարող է անհետևանք անցնել:
    • Այս իշխանությունների օրոք էլ դատաիրավական մարմինների որոշ մասը կցորդ է դարձել:
    • Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը տեղեկանք է Հայաստանի Հանրապետության, Արցախի պարտության մասին: Բացի գերիներին վերադարձնելուց, մնացած բոլոր կետերը կատարվել են: 
    • Նիկոլ Փաշինյանը երբ ընդդիմադիր էր, ապրիլյան պատերազմից հետո իմ կաբինետում հարց է ուղղել, և ես նրան պատասխանել եմ…
    • Խորհուրդ կտայի իմ նախկին աշխատակցին՝ Արծրուն Հովհաննիսյանին, քիչ խառնվել ՊՆ գործերին:
    • Խաղաղության պայմանագիր կոչվածը Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կբերի կապիտուլյացիայի և թուրքացման: Որևէ այլ իշխանություն չի կարող վերադարձնել կորցրածը: 
    • Այս իշխանությունների ասած Խաղաղության դարաշրջանը հակառակորդի թելադրանքն է Նիկոլին, խաղաղության խաբկանքն է ժողովրդին:
    • Ճանապարհների ապաշրջափակումը կհանգեցնի Հայաստանի և Արցախի խորը շրջափակման:
    • Մենք կարող ենք փրկել մեր երկիրը, երբ փոխվի այս իշխանությունը:
    • Այսօրվա իշխանությունները մինչև վերջ ձգձգելու են իրենց հեռանալը՝ նախ, որովհետև զրկվելու են ունեցած բոլոր բարիքներից, և երկրորդ, գիտեն, որ հեռանալուց հետո պատասխանատվության են ենթարկվելու:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս