18:00:17 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արմավիրի մարզում իր տան բակում, ծառից կախված հայտնաբերվել է Արցախյան 44-օրյա պատերազմի 33-ամյա մասնակցի դին

    13:05 5 Դեկտեմբեր 2022

    Արմավիրի մարզում այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի բնակավայրերից մեկի սեփական տանը ծառից կախված դի կա։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 33-ամյա Կարո Կ․-ի դին։

     Դեպքի փաստով՝ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Կայիք տեղեկություններով՝ մահացածը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից էր։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս