14:05:43 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «44-օրյա պատերազմը հոկտեմբերի 19-ին կանգնեցնելու հնարավորության մասին Խաչատուրյանի մեջբերումը Փաշինյանը չի ներելու»․ Զաքարյան

    18:20 18 Հունիս 2022

    «ՀՀ ոչմիբանի նախագահ Վահագն Խաչատրյանին պետք է ասել, որ առաջին ու վերջին հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավարտվեց: Ավարտվեց հայ ժողովրդի համար հերթական խայտառակությամբ»,- սոցցանցի իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ 44-օրյա պատերազմը կանգնեցնելու մասին Վահագն Խաչատուրյանի հայտարարությանը, ինչպես նաև վերջինիս այլ դիտարկումներին։

    «Հետաքրքիր է՝ ո՞վ էր ստիպել Վահագնին այդ զուտ արարողակարգային, ՌԴ համար քաղաքավարական ակնթարթային հանդիպմանը փիլիսոփայել եղբայրության թեմայով: Նույնիսկ կադրով ցուցադրվեց Վլադիմիր Պուտինի հարցական հայացքը և գլխի շարժումով տարակուսող ժեստը

    Վահագնը այդ ախմախ ձևակերպումը (մոտավորապես հետևյալը՝ «քանի որ ժողովուրդները եղբայրներ են, ուրեմն չեն քննարկում՝ լավ եղբայրներ են, թե ոչ») տալուց առաջ գոնե պետք է մտածեր, որ ռուս և ուկրաինացի ժողովուրդների նման եղբայրական հարաբերություն և պատմական կապ աշխարհում շատ քիչ կան: Իսկ ի՞նչ են անում հիմա այդ եղբայրները` տեսնում են բոլորը:

    Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմը հոկտեմբերի 19-ին կանգնեցնելու հնարավորության մասին Վահագնի մեջբերմանը, ապա կարծում եմ՝ դա Նիկոլը չի ներելու: Փաստացի Վահագը ասում է, որ Նիկոլը կարող էր Պուտինի ջանքերով կանգնեցնել պատերազմը հոկտեմբերի 19-ին, բայց դա չի արել, ինչը հազարավոր զոհերի, Հադրութի և Շուշիի, Քարվաճառի անկման պատճառ է դարձել: Վահագնից էլ լավ ցուցմունք տվո՞ղ Նիկոլի դավաճանության հարցում: Տարօրինակն այն է, որ Վահագնը հղում է անում Լավրովին: Իսկ առաջին անգամ այդ մասին ուղիղ ասել է ՌԴ նախագահը՝ «Россия» ՀԸ-ին տված իր հետպատերազմական հարցազրույցում

    Հետաքրքիր է՝ ինչու՞ են սրանք (Նիկոլի խունտան) մեկը մյուսից այսքան խայտառակչի ու քաղաքական բալաստ:

    Օտարերկրյա սորոսախառը ուժերը, Հայաստանում իշխանությունը զավթելուց հետո, չե՞ն կարող արդյոք, գոնե ձևի համար․ մի երկու նորմալ կադրային նշանակում անել

    Հ.Գ. Վահագնի միակ «առավելությունն» այն է, որ դավաճան «չէ»: Ինքը նախադավաճանական և պոստդավաճանական ժամանակաշրջանի ներկայացուցիչ է»,- գրել է Զաքարյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս