23:37:45 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայտնաբերվել է Արցախի ՊԲ-ի հաշվեկշռում կցված, 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված «Ուրալ»-ը

    10:35 25 Հունվար 2025

    Հունվարի 21-ին ՀՀ ՆԳՆ  ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 57-ամյա Աթանես Հ․-ն 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախի պաշտպանության բանակի հաշվեցուցակում ընդգրկված «Ուրալ» տրանսպորտային միջոցը հափշտակել և ընտանիքի հետ ՀՀ տեղափոխվելու ժամանակ իր հետ բերել և ապօրինի պահում է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի փողոցների ցանկապատ տարածքում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

    Ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մեկնել են նշված վայր, որտեղ Աթանես Հ․-ն հայտնել է, որ 44-օրյա պատերազմից հետո 2023 թ․ ԼՂ պաշտպանության բանակի հաշվեկշռին կցված «Ուրալ»-ը բերել է Հայաստան:

    Ավտոմեքենան հանձնվել է պահպանության ՀՀ Պաշտպանության նախարարությանը։

    Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ