18:03:17 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ և Կարեն Գևորգյանների եղբայրը

    12:56 29 Հունիս 2022

    Հունիսի 28-ին  ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության զորքերի սպաներ Գևորգ և Կարեն Գևորգյանների եղբայրը։

    «Ծնվեց մեր հրաշքը, ում 2 եղբայրները զոհվել էին 44-օրյա պատերազմում
    Շնորհակալ եմ մեր ամբողջ թիմին՝ Էդուարդ Մարտինիչի ղեկավարությամբ, Անդրանիկ Պողոսիչին՝ անգնահատելի աշխատանքի համար, Անահիտ Ջեմիկովնային՝ մեծագույն հոգատարության համար։
    Կյանք տվեց բոլորին էս փոքրիկը»,- գրել է բժիշկ, գինեկոլոգ - ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը։ 

    Գևորգ և Կարեն Գևորգյանները ծնվել էին Արմավիրի մարզի Խանջյան գյուղում։ Ավագը Գևորգն էր։ 2015 թվականից ծառայում էր ոստիկանության զորքերում։ 

    Կրտսեր եղբայրը՝ Կարենը, ծնվել էր 1998 թվականին։ Սովորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Ոստիկանության զորքերում էր 2019 թվականից։ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Գևորգ և Կարեն Գևորգյանները մեկնեցին Արցախ։ Շուրջ մեկ ամիս մասնակցել էին Քարվաճառի պաշտպանությանը։ 

    Գևորգ և Կարեն Գևորգյանները զոհվել են նոյեմբերի 7-ին, Շուշիում: Տղաների մարմինները, որոնք եղել են կողք կողքի, գտել են զոհվելուց օրեր անց՝ նոյեմբերի 17-ին: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ