- Հայկական ԱԷԿ-2-ի կադրերի պատրաստման նպատակով հայ-ռուսական խմբի առաջին նիստն է անցկացվել
- Արդեն հոգնել ենք Ադրբեջանի այս կամ այն չկատարած պայմանավորվածությունը մատնանշելուց, խնդիրն այն է, որ ամեն միջադեպ նոր ճանապարհ է բացում ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան
- Հայաստանում յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով
- Երևանցիները շուտով կնկարվեն սակուրաների կողքին, կտեղադրեն սոցցանցերում․ Բեգոյանը նշեց սակուրաներ ընտրելու երեք պատճառ
- Թուրքիայում փողոցներն ամբողջությամբ անցել են ջրի տակ
- 237 նոր ավտոբուսները վաղուց Երեւանում են. որ ուղղությամբ քանի ավտոբուս է դուրս գալու երթուղի եւ երբ
- Նավթի գները ճշգրտվում են
- Ադրբեջանական կողմն առաջարկել է Բաքվում հանդիպում կազմակերպել Արցախի ներկայացուցիչների հետ
- Արարատի մարզի Հնաբերդ գյուղի պատմական «Դվին մայրաքաղաքի» տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ
- ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը Ռուսաստան
Արգիշտի Քյարամյանը խոսել է 44-օրյա պատերազմին վերաբերող քրեական վարույթներով քննության մասին
20:50 1 Փետրվար 2023ՀՀ քննչական կոմիտեում փետրվարի 1-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։
Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի գործառութային ստորաբաժանումների ղեկավարները։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ներքո գտնվող ստորաբաժանումների կողմից 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, հանցավորության շարժընթացի, առկա ռեսուրսների համատեքստում նախաքննության որակի և արդյունավետության հետ կապված ձեռքբերումներն ու թերությունները։
Արձանագրվել է, որ 2022թ. ընթացքում Կոմիտեի վարույթում քննվել է 59.830 քրեական վարույթ, ինչը 17,947-ով կամ 42,8 տոկոսով ավելի է 2021թ. համեմատ։ Այս աճը պայմանավորված է նաև ՀՀ քրեական նոր օրենսգրքի ընդունման արդյունքում հետաքննության ինստիտուտի դադարով։ 2022թ. հուլիսից, այսինքն նոր օրենսգրքերն ուժի մեջ մտնելուց հետո, Կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 29.266 հաղորդում, որից 25.155-ով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Տարվա ընթացքում ավարտվել է 20,108 քրեական վարույթ, որից 4798-ը ուղարկվել է դատարան։
ՀՀ ՔԿ քննիչների կողմից խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացվել է 1768 միջնորդություն, որից 1424-ը բավարարվել է:
Ամփոփման ընթացքում շեշտվել է այն հանգամանքը, որ էականորեն ավելացել է ՀՀ ՔԿ քննիչների ծանրաբեռնվածությունը։ Մասնավորապես, ՔԿ մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը տարվա ընթացքում կազմել է 111 քրեական վարույթ, նախորդ տարվա 83-ի դիմաց, այսինքն՝ ծանրաբեռնվածությունն աճել է 27,5%-ով:
ՀՀ ՔԿ-ում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով հայտնաբերված՝ հանցագործությամբ պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 7.299.459.415 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 1.705.747.972 ՀՀ դրամը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Կոմիտեի ֆունկցիոնալ ստորաբաժանումների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է երկու կարևոր խնդրի վրա։
Նախ՝ նա շեշտել է, որ ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքով հստակ սահմանափակումներ են նախատեսվել նախաքննության ժամկետների առումով, որը խիստ ծանրաբեռնվածության պայմաններում ստիպում է արագացնել վարութային և ապացուցողական գործողությունները և կայացնել վերջնական դատավարական որոշումներ։ ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել դատավարական ժամկետների պահպանման վրա՝ բացառելու համար դրանց խախտման հետևանքով հանցագործների՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունը։
Երկրորդ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր քրեական դատավարության օրենսգրքի պահանջներով վարույթի կասեցման ինստիտուտը ևս վերացել է, ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է հստակ ժամանակացույցի հիման վրա անցնցում լուծել նախկինում կասեցված վարույթների վերսկսման և քննության արդյունքում վերջնական դատավարական որոշումներ կայացնելու խնդիրը։
Կոլեգիայի ընդլայնված նիստում արձանագրվել է, որ 2022թ. ընթացքում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության և դրա ենթակա ստորաբաժանումներում քննվել է 6510 քրեական վարույթ, որոնցից ավարտվել է 2112-ի կամ 32,4 %-ի նախաքննությունը: Ավարտված վարույթներից 544-ը` 586 անձի նկատմամբ, ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, ինչը 58,3%-ով ավելի է 2021թ. համեմատությամբ:
ՀՀ ԶՔԳՎ-ում քննվող քրեական վարույթներում շարունակում են գերակշռել 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիվ պատերազմի, ինչպես նաև դրանից հետո ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցավոր ռազմական ոտնձգություններին, դրանց ընթացքում նաև ՀՀ զինված ուժերում զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործություններին առնչվող վարույթները։
ՀՀ ՔԿ նախագահը նշել է այս վարույթներով բծախնդիր քննություն իրականացնելու, բավարար ապացուցողական հենք ունեցող և ավարտական փուլում գտնվող վարույթներով վերջնական իրավական գնահատականներ տալու գործընթացի արագացման խիստ անհրաժեշտությունը։ Վերջինս ունի ոչ միայն զուտ դատավարական, այլ նաև պատմական նշանակություն՝ մի կողմից Ադրբեջանի գործողություններին հստակ քրեաիրավական գնահատականներ տալու, մյուս կողմից հայկական զինված ուժերում նախկին սխալների կրկնությունը բացառելու, ռազմական ձախողումների պատճառահետևանքային կապերը պարզելու և պատասխանատուների քրեական պատասխանատվության հարցը լուծելու առումով։
Կոլեգիայի նիստի ընթացքում քննարկվել և վերլուծվել են նաև քրեադատավարական պրակտիկայի բարելավման, Քննչական կոմիտեում ծառայության գրավչությունը բարձրացնելու, հայտնաբերված կարգապահական և դատավարական խախտումները նվազեցնելու նպատակով ՀՀ ՔԿ-ում իրականացված նախաձեռնությունների արդյունքները, ինչպես նաև այլ խնդիրներ։
ՀՀ ՔԿ նախագահը, ըստ ոլորտների, տվել է աշխատանքների արտադրողականությունն ու արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կոնկրետ այլ հանձնարարություններ։
Լրահոս
- Թուրքիայում փողոցներն ամբողջությամբ անցել են ջրի տակ 14:45 27 Մարտ 2023
- Նավթի գները ճշգրտվում են 14:34 27 Մարտ 2023
- Պղնձի գինը նվազել է 14:23 27 Մարտ 2023
- Մեկ շաբաթում գրանցվել է 163 արտակարգ դեպք. 12 սպանության փորձ, 2 երկրաշարժ, 12 թունավորում. Զոհվել է 16 մարդ 14:11 27 Մարտ 2023
- Բայդենը Օտավայում մամուլի ասուլիսից հետո չի կարողացել գտնել բեմից ելքը 14:00 27 Մարտ 2023
- Հայկական ԱԷԿ-2-ի կադրերի պատրաստման նպատակով հայ-ռուսական խմբի առաջին նիստն է անցկացվել 13:47 27 Մարտ 2023
- Արդեն հոգնել ենք Ադրբեջանի այս կամ այն չկատարած պայմանավորվածությունը մատնանշելուց, խնդիրն այն է, որ ամեն միջադեպ նոր ճանապարհ է բացում ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան 13:35 27 Մարտ 2023
- Հայաստանում յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով 13:23 27 Մարտ 2023
- Երևանցիները շուտով կնկարվեն սակուրաների կողքին, կտեղադրեն սոցցանցերում․ Բեգոյանը նշեց սակուրաներ ընտրելու երեք պատճառ 13:12 27 Մարտ 2023
- 237 նոր ավտոբուսները վաղուց Երեւանում են. որ ուղղությամբ քանի ավտոբուս է դուրս գալու երթուղի եւ երբ 12:59 27 Մարտ 2023
- Ադրբեջանական կողմն առաջարկել է Բաքվում հանդիպում կազմակերպել Արցախի ներկայացուցիչների հետ 12:47 27 Մարտ 2023
- Արարատի մարզի Հնաբերդ գյուղի պատմական «Դվին մայրաքաղաքի» տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ 12:35 27 Մարտ 2023
- ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը Ռուսաստան 12:23 27 Մարտ 2023
- Գեղարքունիքում 3 անձինք բռնության կիրառմամբ միջամտել են պարեկների գործունեությանը. Նրանցից 2-ը կալանավորվել են 12:11 27 Մարտ 2023
- Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է. ՊԲ 12:00 27 Մարտ 2023
- Թալինում, Ապարանում, Գորիսում, Կապանում անձրև է տեղում 11:49 27 Մարտ 2023
- Գործակարգավարական նիստերը կվարեմ ես. Աշխատանքի բաժանում ենք արել. Տիգրան Ավինյան 11:37 27 Մարտ 2023
- Յոթ օրվա ընթացքում Ադրբեջանի զինուժը մարտական դիրքերից 2 անգամ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ 11:25 27 Մարտ 2023
- Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը 11:14 27 Մարտ 2023
- ՀՀ կառավարիչները ապրում և գործում են նացիստական Գերմանիայի պետական և քաղաքական գործիչ, Յոզոֆ Գեբելսի քարոզչական կանոններով 11:03 27 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
13:47 27 Մարտ 2023 Հայկական ԱԷԿ-2-ի կադրերի պատրաստման նպատակով հայ-ռուսական խմբի առաջին նիստն է անցկացվել Հայկական ԱԷԿ-2-ի կադրերի պատրաստման նպատակով հայ-ռուսական խմբի առաջին նիստն է անցկացվել
-
13:35 27 Մարտ 2023 Արդեն հոգնել ենք Ադրբեջանի այս կամ այն չկատարած պայմանավորվածությունը մատնանշելուց, խնդիրն այն է, որ ամեն միջադեպ նոր ճանապարհ է բացում ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան Արդեն հոգնել ենք Ադրբեջանի այս կամ այն չկատարած պայմանավորվածությունը մատնանշելուց, խնդիրն այն է, որ ամեն միջադեպ նոր ճանապարհ է բացում ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան
-
13:23 27 Մարտ 2023 Հայաստանում յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով Հայաստանում յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով
Քաղաքականություն
-
10:15 27 Մարտ 2023 Սկզբունքները-սկզբունքներ, գործը-գործ. Քաղաքագետը՝ ԵՄ-ի մասին Սկզբունքները-սկզբունքներ, գործը-գործ. Քաղաքագետը՝ ԵՄ-ի մասին
-
22:16 26 Մարտ 2023 Հայտնի են Սիսիանի մի շարք բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է Հայտնի են Սիսիանի մի շարք բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է
-
21:48 26 Մարտ 2023 ՌԴ ՊՆ-ն կրկին հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել Արցախի Մարտունու շրջանում ՌԴ ՊՆ-ն կրկին հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել Արցախի Մարտունու շրջանում