14:07:33 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դեսպան Մակունցը և կոնգրեսական Քիմը քննարկել են ԼՂ-ում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը

    15:16 9 Դեկտեմբեր 2021

    ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հանրապետական կոնգրեսական Յանգ Քիմի հետ։ 

    Դեսպան Մակունցը և կոնգրեսական Քիմը քննարկել են Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։ Դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունները խաթարում են տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված ջանքերը։

    Դեսպան կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։ Դեսպան Մակունցն ընդգծել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների անվերապահ հայրենադարձության անհրաժեշտությունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս