17:52:51 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պայթյունի պատճառի մասին տեղեկություն չունենք, հաստատված զոհը 40-45 տարեկան տղամարդ է․ ԱԻ նախարար

    17:20 14 Օգոստոս 2022

    «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում գտնվող ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանից լրագրողները հետաքրքրվեցին առևտրի կենտրոնում պայթյունի պատճառների մասին։

    «Դեռ չունենք, ոչ մի տեղեկություն չունենք»,- ասաց Փամբուխչյանը։

    Վիրավորները, Փամբուխչյանի խոսքով, մոտ 30-ն են։

    «Նոր երկու կնոջ՝ երկու քույր էին, կարողացանք փլատակների տակից դուրս բերել, բավականին ծանր վիճակում տեղափոխվեցին հիվանդանոց։ Մինչ այդ էլի տեղափոխվածներ կային՝  նաև իրենց ոտքով, իրենց ուժերով որ գնացել են հիվանդանոց և մեկ հաստատված զոհ․ տղամարդ է՝ 40-45 տարեկան»,- ասաց ԱԻ նախարարը։

    Հստակեցնող հարցին՝ զոհն առևտրի կենտրոնի աշխատակիցների՞ց է, Արմեն Փամբուխչյանը պատասխանեց․ «Չենք կարող ասել»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ