- Վթարային ջրանջատում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
- ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ. (Ազատություն)
- 10 տրոլեյբուս արդեն Երևանում է. Հայկ Կոստանյան
- Բայդենը Պենտագոնին հրամայել է պաշտպանել Թրամփին այնպես, ինչպես գործող նախագահին
- Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան
- Վթար՝ Սեբաստիայի փողոցում. տուժածներ կան
- Ադրբեջանն ուզում է, որ ՀՀ-ի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց ՀՀ-ն շարունակի մնալ շրջափակման մեջ. Վարչապետ
- Նիկոլը մարտի 1-ը դարձրել է երկու հոգու՝ իր և Ռ. Քոչարյանի թեման. Վահե Հովհաննիսյան
- «Խաղաղության խաչմերուկ» նախագծից ՌԴ-ն կարող է մտահոգություն ունենալ, Իրանը հստակ աջակցում է. Փաշինյան
- Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է
Ներքին միասնական մոտեցման բացակայությունը հանգեցնելու է տարածաշրջանային խնդիրների խորացման․ Սամվել Բաբայանը ներկայացրել է հոդվածաշարի 3-րդ մասը
11:36 16 Սեպտեմբեր 2024Հիմք ընդունելով Հարավային Կովկասում և նրա շուրջը ձևավորված աշխարհաքաղաքական թնջուկն ու այդ համատեքստում Հայաստանի առանցքային դերը՝ Արցախի Հանրապետության նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը հանդես է եկել «Հայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում» վերտառությամբ հոդվածաշարով, որը բաղկացած է երեք մասից։
Ստորեւ ներկայացնում ենք հոդվածաշարի 3-րդ մասը:
«ՄԱՍ 3
Հայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում․ դեպի հավասարակշռված, համապարփակ և երկարաժամկետ խաղաղություն
Արևմտյան կամ ռուս-վրաց-իրանական վեկտորներից յուրաքանչյուրի ընտրությունը հանգեցնելու է աշխարհաքաղաքական մյուս կենտրոն(ներ)ի հետ բախման՝ Հայաստանի համար ակնհայտ ծանր հետևանքներով։ Այնինչ, ինչպես նշվել է, պայմանավորված աշխարհագրական դիրքով, Հայաստանը կարող է և պետք է վարի հավասար հնարավորությունների բազմավեկտոր քաղաքականություն՝ ոչ թե նվազագույնի հասցնելու, այլև բացառելու աշխարհաքաղաքական շահերի բախման խաչմերուկի վերածվելու հավանականությունը։ Նման մոտեցման հիմքում աներկբայորեն ընկած պետք է լինեն այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են՝
ա) ՀՀ-ի՝ համակողմանիորեն հաշվարկված և սահմանված ազգային-անվտանգային շահերը,
բ) տարածաշրջանով շահագրգիռ սուբյեկտների ազգային-անվտանգային շահերի հետ հայկական շահերի համադրելիության հնարավորությունը,
գ) հայկական շահերի հիմնավորմամբ տարածաշրջանային և արտատարածաշրջանային սուբյեկտներից յուրաքանչյուրի շահերին հակառակ մյուսների շահերի առաջմղման բացառումը։
Երկարաժամկետ հեռանկարում ՀՀ-ի ապագան սույն հիմնարար սկբունքների հիմքով և հիմնավորմամբ առաջնորդվելու կամքի դրսևորումն է՝ որպես հավասարակշռված, համապարփակ և հարատև խաղաղության ընտրություն։
Մասնավորապես․
Պրոակտիվ դիվանագիտություն Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ վերանայելու Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, որպեսզի իրանական և թուրքմենական գազը տարանցվի Հայաստան – Վրաստան – Սև ծով – Բուլղարիա խողովակաշարով՝ բացառելով կասպյան ավազանի հարստությունների արտահանման մենաշնորհային դիրքը։ Այսինքն՝ դիվերսիֆիկացնել տարածաշրջանի էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից ու Թուրքիայից և հավասարակշռություն ստեղծել, ինչը միաժամանակ կչեզոքացնի ավելորդ լարվածությունը տարածաշրջանում։ Արևմտյան երկրներն այսպիսով ստանում են միաժամանակ երեք երկրից՝ Ռուսաստանից, Իրանից և Ադրբեջանից, գազ ներկրելու, ըստ այդմ՝ ներկրվող երկր(ներ)ի և գնային քաղաքականության ընտրության հնարավորություն։
ՀՀ-ի իրավազորության ներքո պարզեցված ընթացակարգով Մեղրիի ենթակառուցվածքի բացում, դիցուք՝ Կալինինգրադի մոդելով (որը բխում է այդ թվում՝ Ռուսաստանի, հավաքական Արևմուտքի, Ադրբեջանի և Թուրքիայի ազգային շահերից ու առաջնահերթություններից)՝ Արդբեջանի կողմից ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը 1925-26թթ․ քարտեզների իրավական հիմքով ճանաչելու նախապայմանով։
Որևէ երկրի կամ կազմակերպության ռազմաքաղաքական ներկայության բացառում՝ ի հակակշիռ մեկ այլ երկրի կամ կազմակերպության։
Հավաքական մարմիններում ՀՀ-ի անդամակցության սառեցում և նոր մարմինների անդամակցության գործընթացի կասեցում։ Քանի որ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը սովորաբար չեն դիտարկվում առանձին-առանձին, այլ որպես մեկ միասնական միավոր, այս երեք երեկրները պետք է նախևառաջ հաջողեն տարածաշրջանային (ներքին) ինտեգրացիոն գործընթացները, իսկ ապագայում վեկտորի ընտրության անհարաժեշտության դեպքում հանդես գան մեկ միասնական մոտեցմամբ։ Իսկ ներքին միասնական մոտեցման բացակայությունը հանգեցնելու է տարածաշրջանային խնդիրների խորացման՝ ստեղծելով պայթունավտանգ իրավիճակ։
Երկկողմ պրոակտիվ բանակցություններ՝ հավասար հնարավորությունների քաղաքականության սկզբունքով․
սահմանակից երկրների հետ ինտեգրացիոն-համագործակցային ճանապարհային քարտեզի մշակում, ըստ այսմ՝ իրավապայմանագրային ամրապնդում,
տարածաշրջանով շահագրգիռ սուբյեկտների հետ երկկողմ իրավապայմանագրային հարաբերությունների հաստատում։
ՀՀ-ի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը ՀՀ-ն ապահովում է ինքնուրույն՝ բոլոր գործընկերների հետ հավասար գործակցային սկզբունքով»:
Լրահոս
- Վթարային ջրանջատում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 14:00 12 Հոկտեմբեր 2024
- ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ. (Ազատություն) 13:40 12 Հոկտեմբեր 2024
- 10 տրոլեյբուս արդեն Երևանում է. Հայկ Կոստանյան 13:19 12 Հոկտեմբեր 2024
- Բայդենը Պենտագոնին հրամայել է պաշտպանել Թրամփին այնպես, ինչպես գործող նախագահին 13:02 12 Հոկտեմբեր 2024
- Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան 12:46 12 Հոկտեմբեր 2024
- Վթար՝ Սեբաստիայի փողոցում. տուժածներ կան 12:30 12 Հոկտեմբեր 2024
- Ադրբեջանն ուզում է, որ ՀՀ-ի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց ՀՀ-ն շարունակի մնալ շրջափակման մեջ. Վարչապետ 12:13 12 Հոկտեմբեր 2024
- Նիկոլը մարտի 1-ը դարձրել է երկու հոգու՝ իր և Ռ. Քոչարյանի թեման. Վահե Հովհաննիսյան 11:58 12 Հոկտեմբեր 2024
- «Խաղաղության խաչմերուկ» նախագծից ՌԴ-ն կարող է մտահոգություն ունենալ, Իրանը հստակ աջակցում է. Փաշինյան 11:45 12 Հոկտեմբեր 2024
- Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է 11:30 12 Հոկտեմբեր 2024
- «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը այն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տրամադրի իր տարածքները. Նիկոլ Փաշինյան 11:20 12 Հոկտեմբեր 2024
- Երևանում․ «Tesla»-ն կոտրել է երկաթե ճաղավանդակը, հետիոտնային ցուցանակը ու հայտնվել մայթին․ պարեկները փնտրում են վարորդին 11:07 12 Հոկտեմբեր 2024
- Անահիտ Մանասյանը Լոռու կայազորային հոսպիտալում քննարկել է զինծառայողների բուժման ընթացքը 10:53 12 Հոկտեմբեր 2024
- Ադրբեջանն իր ամենակեղտոտ կեղծիքները վերածում է նախ ճշմարտության, ապա որպես մահակ տարբեր դրսևորումներով օգտագործում Հայաստանի դեմ. Աբրահամյան 10:42 12 Հոկտեմբեր 2024
- Ռակիրովկաներ դատական համակարգում․ «Հրապարակ» 10:31 12 Հոկտեմբեր 2024
- Փնտրվում է նախարար. պրոֆեսիոնալները չեն համաձայնում. «Ժողովուրդ» 10:21 12 Հոկտեմբեր 2024
- Պաշտոնանկ են արվում ռուսամետ պաշտոնյաները․ «Հրապարակ» 10:10 12 Հոկտեմբեր 2024
- Կրկին զրոյական կետից. «Հրապարակ» 09:58 12 Հոկտեմբեր 2024
- Ամեն ինչ ուզում են «քպացնել». «Փաստ» 09:47 12 Հոկտեմբեր 2024
- Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ» 09:35 12 Հոկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 12:13 12 Հոկտեմբեր 2024 Ադրբեջանն ուզում է, որ ՀՀ-ի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց ՀՀ-ն շարունակի մնալ շրջափակման մեջ. Վարչապետ Ադրբեջանն ուզում է, որ ՀՀ-ի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց ՀՀ-ն շարունակի մնալ շրջափակման մեջ. Վարչապետ
- 11:45 12 Հոկտեմբեր 2024 «Խաղաղության խաչմերուկ» նախագծից ՌԴ-ն կարող է մտահոգություն ունենալ, Իրանը հստակ աջակցում է. Փաշինյան «Խաղաղության խաչմերուկ» նախագծից ՌԴ-ն կարող է մտահոգություն ունենալ, Իրանը հստակ աջակցում է. Փաշինյան
- 11:20 12 Հոկտեմբեր 2024 «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը այն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տրամադրի իր տարածքները. Նիկոլ Փաշինյան «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը այն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տրամադրի իր տարածքները. Նիկոլ Փաշինյան
Տնտեսություն
- 14:00 12 Հոկտեմբեր 2024 Վթարային ջրանջատում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Վթարային ջրանջատում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
- 17:32 11 Հոկտեմբեր 2024 ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին քննարկվել են մի շարք նախագծեր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին քննարկվել են մի շարք նախագծեր
- 13:12 11 Հոկտեմբեր 2024 Ֆասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով նոր պարտատոմսերի տեղաբաշխումը Ֆասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով նոր պարտատոմսերի տեղաբաշխումը
Հասարակություն
- 13:40 12 Հոկտեմբեր 2024 ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ. (Ազատություն) ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ. (Ազատություն)
- 13:19 12 Հոկտեմբեր 2024 10 տրոլեյբուս արդեն Երևանում է. Հայկ Կոստանյան 10 տրոլեյբուս արդեն Երևանում է. Հայկ Կոստանյան
- 12:30 12 Հոկտեմբեր 2024 Վթար՝ Սեբաստիայի փողոցում. տուժածներ կան Վթար՝ Սեբաստիայի փողոցում. տուժածներ կան