16:33:08 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԵՄ-ն 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են գնահատել աղետի գոտում հեղեղումներից ենթակառուցվածքներին հասցված վնասները

    17:45 18 Հունիս 2024

    ԵՄ-ն Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և Իսպանիայի կառավարության միջոցով 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են ՀՀ կառավարությանը՝ գնահատել Լոռիում և Տավուշում վերջերս տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ-ի ներկայացուցչությունից:

     

     

    «Փորձագետների թիմը հանդիպել է տեղական իշխանությունների հետ՝ ավելի լավ հասկանալու կառավարության կարիքներն ու առաջնահերթությունները։ Տաշիրում և Ալավերդիում վնասված կառույցների գնահատման աշխատանքներն արդեն սկսվել են։ Թիմը կենտրոնացել է ենթակառուցվածքի վրա (փոքր կամուրջներ), որոնք հնարավորություն են տալիս մուտք գործել գյուղատնտեսական հողեր, բայց նաև ուսումնասիրել է տները»,- ասված է հաղորդագրության մեջ:

     

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս