20:20:31 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հանրային հեռուստաընկերությանը ավելի քան 377 մլն դրամի արտոնություն տրվեց

    12:15 14 Հոկտեմբեր 2021

    Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերից է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացնելու և 2020 թվականի գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից ազատելու մասին որոշման նախագիծը։

    Կառավարության այս որոշման նախագծի ընդունումը հիմնավորվում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» բնականոն գործունեության ապա­հովման համար ԱՍԲ-1 նկարահանման տաղավարի տեխնիկական վերազին­­ման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։

    Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել 2021թ. պետա­կան բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի 377,548.9 հազար դրամի չափով պար­տավորությունը չվճարելու առաջարկ` այն պայմա­նավո­րե­լով ԱՍԲ-1 նկարահանման տաղավարի տեխնիկական վերազին­­ման աշխատանք­ների իրակա­նացմամբ, ինչն անհրաժեշտ է ընկերության բնականոն գործունեության ապա­հովման համար։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս