08:54:03 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երկրաշարժ՝ Վրաստանի Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք․ զգացվել է նաև Հայաստանում

    12:32 22 Հուլիս 2024

    Հուլիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 12։08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08:08-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.44⁰ և արևելյան երկայնության 45.95⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան՝ Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․8 մագնիտուդով երկրաշարժ:

     

    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
     

    Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում՝ 5-6 բալ, Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր քաղաքներում՝ 4 բալ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս