00:38:03 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 36-ամյա կինը 15 օր վարձակալությամբ բնակվել է խանութի սեփականատեր կնոջ տանը եւ գողացել խանութի բանալին

    21:48 14 Հոկտեմբեր 2021

    Հոկտեմբերի 12-ին ոստիկանություն էր զանգել Իջևանի բնակչուհի մի անհատ ձեռնարկատեր և հայտնել, որ խանութից գողացել են հագուստ ու այլ իրեր:

    Ոստիկանությունից  հայտնում են, որ մեկնել էր ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը, կատարել դեպքի վայրի զննություն, անցկացրել օպերատիվ զրույցներ:

    Ձեռնարկված միջոցառումների արդյունքում արդեն հաջորդ օրը պարզվեց գողության ողջ մեխանիզմը: Ըստ նախնական տվյալի` Սևան քաղաքի բնակիչ, 36-ամյա մի կին, ներկայանալով որպես Մերի, վարձակալական հիմունքներով 15 օր բնակվել է անհատ ձեռնարկատերի բնակարանում, այդ ընթացքում էլ նրա պայուսակից գողացել է խանութի բանալին և կատարել գողություն:

    Ճշտվել է Մերիի ինքնությունը, որը ներկայացել էր այլ անվամբ։ Հոկտեմբերի 13-ին նա բերման է ենթարկվել բաժին ու տվել խոստովանական բացատրություն:

    Գողոնը մասամբ հայտնաբերվել է, դեպքի հանգամանքները պարզվում են:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս