05:07:56 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված սպան՝ 32-ամյա Նահապետը, 44-օրյա պատերազմում շրջափակումից հանել էր մարտական ընկերներին

    17:11 29 Սեպտեմբեր 2022

    Սեպտեմբերի 28-ին՝ Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է ԶՈՒ սպա, փոխգնդապետ Նահապետ Մարգարյանը։ Նա Վայոց Ձորի մարզի Թառաթումբ բնակավայրից էր։ 32-ամյա Նահապետն ամուսնացած էր, ուներ երկու դուստր։

    Համայնքի վարչական ղեկավար Վահանիկ Մարկոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ Նահապետը ծնվել և մեծացել է Թառաթումբում, ավարտել միջնակարգ դպրոցը, ինչից հետո սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և ծառայության անցել Հայաստանի Զինված ուժերում, մասնակցել Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում, եղել գումարտակի հրամանատար։

    Նահապետի մարտական ընկերները պատմել են, թե ինչպես է Նահապետը կարողացել շրջափակումից հանել զինծառայողներին, ասում են՝ Նահապետն ավելի շատ իր համածառայակիցների, ենթակաների մասին էր մտածում, քան՝ իր։ Նահապետը խստապահանջ էր, օրինական, ամեն զինվորի մասին մտածող։ Ինչպես փոխանցել է համայնքապետը, դեպքի ժամանակ բոլոր զինծառայողները եղել են խրամատներում։

    Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28–ին, ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, սեպտեմբերի 28–ին, ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել էր: Ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ: Սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս