05:40:24 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԵՄ-ն Մոլդովայի միջսահմանային երկաթուղային գծի վերականգնման համար 32 մլն եվրո կներդնի

    23:42 12 Նոյեմբեր 2024

    Եվրամիությունը 32 մլն եվրո կներդնի Մոլդովայում Հյուսիս-Հարավ երկաթուղային միջանցքի երթուղու երկայնքով երկաթուղու 375 կմ հատվածի վերակառուցման համար, երեքշաբթի հայտարարել է Քիշնևում ԵՄ պատվիրակությունը։

    Ծրագրի իրականացման համար Մոլդովական երկաթուղին (CFM) պայմանագիր է կնքել Obermeyer Hellas (Հունաստան) և DB Engineering & Consulting (Գերմանիա) ընկերությունների հետ, որոնք հաղթել են մրցույթում և կտրամադրեն աջակցության ծառայություններ վերականգնողական աշխատանքների վերահսկման համար՝ նպաստելով Մոլդովայի ինտեգրումը եվրոպական տրանսպորտային ցանցերին։

    Նախագիծը ԵՄ-ի «Համերաշխության միջանցքներ» նախաձեռնության մի մասն է և նպատակ ունի ավելացնել ապրանքների արտահանումը, ներմուծումը և տարանցումը Ռումինիայի, Ուկրաինայի և Մոլդովայի միջև:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս