08:05:23 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Համար 31 երթուղին սպասարկող ավտոբուսի կողային ապակին կոտրած քաղաքացին ձերբակալվել է. ՔԿ

    13:14 8 Փետրվար 2025

    Խուլիգանություն և գույքի վնասում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է համար 31 երթուղին սպասարկող ավտոբուսի կողային ապակին դիտավորյալ կոտրած քաղաքացին:

    Քննչական կոմիտեից «Լուրերին» հայտնել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

    Հիշեցնենք՝ դեպքն արձանագրվել էր երեկ ուշ երեկոյան, որից հետո Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքում հանդես էր եկել հասարակական կարգը պահպանելու և տրանսպորտում պատշաճ վարք դրսևորելու՝ ուղևորներին ուղղված հորդորով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ