21:56:27 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուսաստանում փորձարկվում է ՄիԳ-31 կործանիչ-կալանիչի արդիականացված տարբերակը

    01:00 26 Նոյեմբեր 2021

    Ռուսաստանում ընթանում են ՄիԳ-31 կործանիչ-կալանիչ ինքնաթիռի արդիականացված, էլեկտրահեռակառավարման համակարգ ունեցող տարբերակի պետական փորձարկումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվոռուչկոյին զեկուցել են «Սոկոլ» ավիագործարանի ներկայացուցիչները:

    Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ պաշտպանության փոխնախարարն այցելել է Նիժնի Նովգորոդի ավիացիոն գործարան՝ ուսումնասիրելով գործարանի արտադրական հզորությունը և ստուգելով ՄիԳ-31 կործանիչների վերանորոգման և արդիականացման աշխատանքները:

    Արդիականացված ՄԻԳ-31ԲՄ կործանիչների արտասահմանյան համալրող սարքերը գործնականում ամբողջությամբ փոխարինված են ռուսականով, Կրիվոռուչկոյին զեկուցել են ավիագործարանի ներկայացուցիչները:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ