06:21:02 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հետախուզվող 31-ամյա օտարերկրացի Ամիրին գտել են Արշակունյաց պողոտայում

    16:57 31 Հունվար 2023

    Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 31-ամյա Ամիր Ղ.-ն:

    Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2021 թ. հուլիսի 15-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

    Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

    Խափանման միջոցը՝ ստորագրություն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս