12:00:21 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում ևս 3 օրով երկարաձգել հրադադարը՝ բոլոր կանանց ու երեխաներին ազատելու համար. The Times

    16:41 29 Նոյեմբեր 2023

    Իսրայելի ներկայացուցիչները պատրաստ են Գազայի հատվածում ևս երեք օրով երկարաձգել հրադադարը, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ արձակի պատանդ բոլոր կանանց և երեխաներին։ Այս մասին հայտնում է The Times-ը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը:

    Հրատարակության համաձայն՝ Իսրայելի իշխանությունները կարծում են, որ ՀԱՄԱՍ-ը պատերազմի առաջին օրը գերի է վերցրել մոտ 100 իսրայելցի կնոջ ու երեխայի։

    Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնեցված հրադադարի շրջանակում երեկ՝ նոյեմբերի 28-ին, ազատ է արձակվել 60 մարդ։ Եվս 10-ին նախատեսվում է ազատ արձակել այսօր։

    Դոհայում ընթացող բանակցություններին մասնակցում են նաև Եգիպտոսի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները։

    Իսրայելցի բանակցողները նախկինում ասել էին, որ հրադադարի առավելագույն ժամկետը կլինի տասը օր, սակայն The Times-ը նշում է, որ զինվորականները ցանկանում են վերսկսել հարձակումը Գազայի վրա «մինչ այն կորցնի թափը»:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս