20:48:58 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եվս 3 ճանապարհ ենք դիտարկում. Սանոսյանը՝ Սյունիքի մարզում նոր ճանապարհների կառուցման մասին

    12:34 25 Նոյեմբեր 2021

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց Սյունիքի մարզում կառուցվող ճանապարհների ընթացքի մասին տեղեկություն:

    «Յոթ ճանապարհների մեկը՝ Տաթև-Աղվանին, ամբողջովին պատրաստ է, երթևեկելի է: Տաթև-Աղվանիի հիմնական հատվածը Մ2-ին ոչնչով չի զիջում, որոշ հատվածներում նաև լայն է: Մեր գլխավոր դժվարությունը Տաթևի ձորի որոշակի հատվածներում է, նաև Տաթև-Լծեն ճանապարհը դրա համար է կառուցվում, որպեսզի մենք այդ հատվածը շրջանցենք և ավելի կարճ դուրս գանք դեպի Սիսիան:

    Այդ մեկ ճանապարհը, եթե համարենք՝ ավարտված է, 6 ճանապարհների վրա բավականին ակտիվ տեմպով աշխատանքներ են ընթանում: Ձեր հանձնարարությամբ հիմա ևս երեք ճանապարհ ենք դիտարկում: Առաջիկայում այդ երեք հատվածներում նույնպես կփորձենք շինարարական աշխատանքներ սկսել»,- ասաց Սանոսյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս