03:23:34 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հունիսի 3-ից Գագարին բնակավայրի մոտ, դեպի Երևան ուղղությամբ, կգործի նոր արագաչափ

    12:27 29 Մայիս 2024

    ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության ծառայությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը, մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը:

    «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 54,5-րդ կմ-ին՝ Գագարին բնակավայրի մոտ, դեպի Երևան ուղղությամբ տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 90 կմ/ժ է։

    Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է հունիսի 3-ից:
    Ճանապարհային ոստիկանության ծառայությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս