- Էրդողանը պատմել է Բաշար Ասադի «արյունոտ ռեժիմի կործանման» մասին
- ՀՀ դեսպանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
- Ով կփոխարինի ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանին
- Ձեռք են բերել թմրանյութ և շարժվել Գյումրիի ուղղությամբ
- Փաշինյանը կարող է հորդորել դնել մանդատը, եթե կիրթ լինեին` կընդունեին. Խաչատուր Սուքիասյան
- Ներկայացվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ քայլերը
- ԱԺ-ում կայացավ ԵԽԽՎ իրավական հարցերի ու մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը
- Եվրոպայի ԱԳ նախարարները կքննարկեն Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները
- Ամբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրականության
- ՌԴ ՊՆ խոստացել է անպատասխա չթողնել Տագանրոգի օդանավակայանին ԱՄՆ ATACMS բալիստիկ հրթիռներով Կիևի հասցրած հարվածը
Վայոց Ձորի քննչական վարչությունում քննվող վարույթով բացահայտվել է շուրջ 3.5կգ քաշով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. երկու անձ է կալանավորվել
16:15 4 Նոյեմբեր 2024ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ հանցավոր շղթայում ներգրավված անձանցից երկուսի ինքնությունը:
Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ Վայոց ձորի մարզի 62-ամյա բնակիչը 2024 թվականի հոկտեմբերի 29-ին՝ժամը 06։30-ի սահմաններում, իր կողմից վարվող «HONDA ACCORD» մակնիշի ավտոմեքենայով հայ-իրանական սահմանի մոտից վերցրել է ԻԻՀ կողմից փշալարային ցանցի վրայով ՀՀ տարածք նետված 4 փաթեթ «Մարիխուանա» և 10.55 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, որոնք պահել է իր կողմից վարվող ավտոմեքենայի բեռնախցիկում և ապօրինի իրացնելու նպատակով տեղափոխել:
Կատարված բազմաթիվ քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 13.30-ին, Վայոց ձորի մարզի նշված բնակիչը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալվել է, իսկ առանձնապես խոշոր չափերով վերը նշված թմրամիջոցներով փաթեթները տրանսպորտային միջոցի խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են:
Պարզվել է, որ տղամարդը հիշյալ թմրամիջոցները պետք է տեղադրեր դրանք փշալարի վրայով ՀՀ տարածք նետած, քննությամբ դեռևս չպարզված անձի՝ ԻԻՀ քաղաքացու կողմից նախընտրած թաքստոցում՝ այլ անձի կողմից այն ձեռքբերելու և գնորդին փոխանցելու նպատակով:
62-ամյա տղամարդուն պատկանող «HONDA ACCORD» մակնիշի ավտոմեքենայում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկության ժամանակ բեռնախցիկից հայտնաբերվել է 4 փաթեթ՝ 1,130կգ, 1,120կգ և 1,065կգ և 0,505կգ ընդհանուր քաշերով: Տղամարդը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, որոնք իրեն է փոխանցել ԻԻՀ մի քաղաքացի, և նշված փաթեթներն ինքը պետք է տեղափոխեր նրա նախընտրած վայր։
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային վարչության և ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված ևս մեկ անձի ինքնությունը, ով ԻԻՀ 23-ամյա քաղաքացի է:
Վերջինս, իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում նախապես փոխարինված հիշյալ փաթեթները ձեռք բերելու պահին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության ծառայողների կողմից ձերբակալվել է, ինչի հետևանքով, իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել:
Նախաքննության ընթացքում նշանակվել է դատանյութագիտական և դատաքիմիական փորձաքննություն՝ փաթեթներում առկա զանգվածների բնույթը, հստակ քաշը պարզելու նպատակով:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 23-ամյա երիտասարդի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, իսկ Վայոց ձորի բնակչի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություններ են ներկայացվել՝ հիշյալ երկու անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք դատարանի կողմից բավարարվել են:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների շղթայում այլ անձանց ներգրավվածությունը պարզելու ուղղությամբ:
Լրահոս
- Էրդողանը պատմել է Բաշար Ասադի «արյունոտ ռեժիմի կործանման» մասին 23:43 11 Դեկտեմբեր 2024
- ՀՀ դեսպանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը 23:29 11 Դեկտեմբեր 2024
- Ով կփոխարինի ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանին 23:16 11 Դեկտեմբեր 2024
- Ձեռք են բերել թմրանյութ և շարժվել Գյումրիի ուղղությամբ 23:00 11 Դեկտեմբեր 2024
- Փաշինյանը կարող է հորդորել դնել մանդատը, եթե կիրթ լինեին` կընդունեին. Խաչատուր Սուքիասյան 22:48 11 Դեկտեմբեր 2024
- Ներկայացվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ քայլերը 22:33 11 Դեկտեմբեր 2024
- ԱԺ-ում կայացավ ԵԽԽՎ իրավական հարցերի ու մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը 22:11 11 Դեկտեմբեր 2024
- Եվրոպայի ԱԳ նախարարները կքննարկեն Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները 21:55 11 Դեկտեմբեր 2024
- Ամբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրականության 21:38 11 Դեկտեմբեր 2024
- ՌԴ ՊՆ խոստացել է անպատասխա չթողնել Տագանրոգի օդանավակայանին ԱՄՆ ATACMS բալիստիկ հրթիռներով Կիևի հասցրած հարվածը 21:36 11 Դեկտեմբեր 2024
- Փաշինյանը նիստ է հրավիրել՝ քննարկելու՝ ինչպես են Հայաստանում անցկացնելու COP 17-ը 21:21 11 Դեկտեմբեր 2024
- Ասլանյանը չի ցանկանում մանդատը վայր դնել 21:07 11 Դեկտեմբեր 2024
- Զուրաբիշվիլիին քննարկումներ է ունեցել Վրաստան ժամանած եվրապատգամավորների հետ 20:38 11 Դեկտեմբեր 2024
- ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ուսանողները ՀՀ ՊՆ-ում էին․ նրանց համար բանախոսություններ են կարդացել՝ Հայաստանի պաշտպանության ու անվտանգության ոլորտների վերաբերյալ 20:21 11 Դեկտեմբեր 2024
- Խելացի ուժերի համախմբում է պետք, որպեսզի մեր երկիրը դուրս գա այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) 20:08 11 Դեկտեմբեր 2024
- Ինչ կապ ունի Հայրապետյանը Ասլանյանի հայտարարության հետ. ԲՏԱ նախարարության պարզաբանումը 19:56 11 Դեկտեմբեր 2024
- Կիևն ATACMS-ով հարվածել է Տագանրոգի ռազմական օդանավակայանին․ ՌԴ ՊՆ 19:43 11 Դեկտեմբեր 2024
- Թալիբների կառավարության անդամներից մեկը մահացել է՝ նախարարության շենքում պայթյունի հետևանքով 19:32 11 Դեկտեմբեր 2024
- Հայ-թուրքական տնտեսական հարաբերություններ. կախվածությու՞ն, թե՞ հնարավորություն․ խորհրդաժողով կլինի 19:12 11 Դեկտեմբեր 2024
- Երևանի Բագրևանդի և Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով 18:58 11 Դեկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 23:00 11 Դեկտեմբեր 2024 Ձեռք են բերել թմրանյութ և շարժվել Գյումրիի ուղղությամբ Ձեռք են բերել թմրանյութ և շարժվել Գյումրիի ուղղությամբ
- 22:33 11 Դեկտեմբեր 2024 Ներկայացվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ քայլերը Ներկայացվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ քայլերը
- 20:08 11 Դեկտեմբեր 2024 Խելացի ուժերի համախմբում է պետք, որպեսզի մեր երկիրը դուրս գա այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) Խելացի ուժերի համախմբում է պետք, որպեսզի մեր երկիրը դուրս գա այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)
Քաղաքականություն
- 23:29 11 Դեկտեմբեր 2024 ՀՀ դեսպանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը ՀՀ դեսպանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
- 23:16 11 Դեկտեմբեր 2024 Ով կփոխարինի ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանին Ով կփոխարինի ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանին
- 22:48 11 Դեկտեմբեր 2024 Փաշինյանը կարող է հորդորել դնել մանդատը, եթե կիրթ լինեին` կընդունեին. Խաչատուր Սուքիասյան Փաշինյանը կարող է հորդորել դնել մանդատը, եթե կիրթ լինեին` կընդունեին. Խաչատուր Սուքիասյան