23:15:16 30°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վերջին 3 ամսում էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց․ Արմեն Մուրադյան

    21:59 27 Հունիս 2022

    Մտահոգիչ վիճակագրություն`էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց՝ միայն վերջին 3 ամսվա ընթացքում։ Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

    «Վերջերս, Երեւանում շատերին կհանդիպեք ինքնագնաց ամենագլորներ վարելիս:

    «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց ինքնագնաց ամենագլորներ վարելիս բազվաթիվ վնասվածքներով քաղաքացիներ են հոսպիտալացվում:

    Ամենագլորներ վարողները խոչընդոտների հանդիպելիս, տրանսպորտային միջոցների բախվելիս մարմնական տարբեր վնասվածքներ են ստանում: Եղել են դեպքեր, երբ ինքնագլորը վարել է երկու կամ երեք անձ, այդ պատճառով կորցրել են կառավարումը եւ հարվածել կայանված կամ երթեւեկող ավտոմեքենայի:

    Միգուցե ինքնագլորները էկոլոգիապես մաքուր, հարմար եւ մատչելի փոխադրամիջոց են եւ արագ շրջանցում են խցանումները, բայց անտեսում են հնարավոր վտանգները, ուստի կարծում եմ պետք է որոշակի կարգավորումներ իրականացվեն այս խնդրին լուծում տալու նպատակով»,- գրել է Արմեն Մուրադյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս