00:46:35 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային համակարգերի ներդրման դեպքում կազատվեն ոռոգման ջրի վարձավճարներից

    13:20 14 Հոկտեմբեր 2021

    Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 14-ին, հաստատեց մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը:

    Զեկուզող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման, հողօգտագործողների եկամուտների աճի ավելացման անհրաժեշտությամբ։

     

    «Հայաստանում առկա են գերնորմատիվային հողատարածքներ, որտեղ ոռոգման ջրի պահանջարկը ավել է նորմատիվայինից 2-3 անգամ։ Որոշման նախագծի ընդունումը թույլ կտա այդ տարածքներում աճեցնել ջրախնայող մշակաբույսեր կաթիլային անձրևացման ոռոգման համակարգերով ջուրը կօգտագործվի արդյունավետ եղանակով», - ասաց Գնել Սանոսյանը։

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ սա իրենց նախընտրական խոստումներից է, երբ ասում էին, որ մինչև 3 հա մշակվող հողատարածքների պարագայում կփոխհատուցեն քաղաքացիների օգտագործած ոռոգման ջրի ամբողջ գումարը առաջիկա 5 տարում, եթե նրանք անցնեն կաթիլային ոռոգման։

    «Մենք ունենք նաև պետական ծրագիր՝ կաթիլային ոռոգում անցկացնելու գործընթացին աջակցող։ Մենք այդ նպատակով վերցված վարկերի տոկոսները սուբսիդավորում ենք՝ տոկոսները հասցնելով 0%-ի։ Մարդիկ հիմա հնարավորություն ունեն մինչև ոռոգման հաջորդ սեզոնի մեկնարկը կաթիլային ոռոգում կամ անձրևացման համակարգ և 2022թ․ ոռոգման սեզոնի մեկնարկից մինչև 2027թ․ ոչ մի դրամ չվճարել ոռոգման ջրի համար», - ասաց Փաշինյանը։

    Որոշումը միաձայն ընդունվեց։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս