- Խոշոր վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ զոհեր կան
- Բնակչին մերժել են տրամադրել սոցքարտ՝ ստորագրության վրա եղած Արարատ լեռան պատճառով
- Իրանը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար. դեսպան Սոբհանի
- Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների գործով մեղադրանք է ներկայացվել 11 անձի. վարույթը կաշառք տալու, ստանալու մասին է
- 49 ուսուցիչ պետբյուջեի միջոցներով բարձրագույն կրթություն է ստանում
- Հայտարարագրման շուրջ բացասական աղմուկը հակառակ էֆեկտն է ունեցել. Գևորգ Պապոյան
- Մեծաքանակ վարկերի միջոցով ձեռք են բերել ավտոբուսներ, որոնց համար առանձին վճարելու ենք մենք՝ երևանցիներս. Թադևոսյան
- Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
- ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևանում գտնվող 1 բնակարանի և Կոտայքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ, բռնագանձվել է նաև 22 միլիոն դրամ
- Թրամփն ու Պուտինը կարող են հանդիպել փետրվար-մարտ ամիսներին. Սլուցկի
Մի՛ հանդիպեք և լեգիտիմություն մի՛ տվեք Փաշինյանին. Օսկանյանն ամերիկահայերին կոչ է արել բոյկոտել փետրվարի 3-ի հանդիպումը
13:54 2 Փետրվար 2025Կոչ ամերիկահայերին՝ մի՛ հանդիպեք և լեգիտիմություն մի՛ տվեք Նիկոլ Փաշինյանին. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Ստորև ներկայացնում ենք ամբողջական գրառումը.«Ամերիկահայ համայնքի և կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ,
Դիմում եմ ձեզ՝ փետրվարի 3-ին Հայաստանի դեսպանատանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հրավերի հետ կապված։ Այս հանդիպումը սոսկ դիվանագիտական արարողակարգ չէ։ Դա առաջնորդի՝ խարխլված հեղինակությունը փրկելու հաշվարկված փորձ է, որը ձեր լսարանի կարիքն ունի։ Կոչ եմ անում ձեզ չմասնակցել հանդիպմանը և չդառնալ նրա հուսահատ քայլի մասը։
Փաշինյանը ձախողած առաջնորդ է, որի օրոք հայ ժողովուրդն անցնում է իր ժամանակակից պատմության ամենաաղետալի ժամանակաշրջանը։ Հայաստանը կրել է տարածքային ծանր կորուստներ, ռազմական պարտություն և արժանացել ազգային նվաստացման։ Արցախի լիակատար անկումը, 150,000 հայերի տեղահանությունը և հազարավոր երիտասարդ զինվորների մահը նրա անխոհեմ, անկարող և անհեռատես քաղաքականության ուղղակի հետևանքներն են։ Փաշինյանը միջազգային օրակարգում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի ներառման հիմնական և միակ խոչընդոտն է՝ չնայած համաշխարհային հանրության հստակ պատրաստակամությանը՝ անդրադառնալու և աջակցելու այս հիմնարար իրավունքին։
Այսօր հայ գերիները մնում են ադրբեջանական գերության մեջ, Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը զավթված է, իսկ առջևում նոր զիջումներ են սպասվում. այս ամենը՝ նրա պատասխանատվության ներքո։ Նրա կառավարության գործողությունները խարխլել են Հայաստանի անվտանգությունը, արժանապատվությունը և դիրքն աշխարհում։ Նրա իշխանավարման շարունակությունը ուղղակի սպառնալիք է հայ ազգի գոյատևմանը։
Հայ ժողովուրդը Փաշինյանի վերաբերյալ իր վճիռն արդեն կայացրել է։ Վերջին հարցումների համաձայն՝ հայաստանցիների ընդամենը 10 տոկոսն է աջակցում նրան։ Այսպիսի ցածր աջակցություն ունեցող առաջնորդը, որը կառավարում է ոչ թե լեգիտիմությամբ ու կոմպետենտությամբ, այլ վախով և ապատեղեկատվությամբ, իրավունք չունի խոսել հայ ժողովրդի անունից։ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը նրա ներկայությունը վիրավորանք է Սփյուռքի հանդեպ, որը հավատարիմ է մնացել հայ ազգի գոյատևման և արժանապատվության հանձնառությանը։
Փաշինյանի իշխանությունը հիմնված չէ ժողովրդավարական օրինակարգության վրա, այլ՝ համակարգային կոռուպցիայի և ինստիտուցիոնալ քայքայման։ Հայաստանի երբեմնի հույս ներշնչող ժողովրդավարությունը վերածվել է միանձնյա կառավարման, որտեղ զավթված դատական համակարգը, սանձված մամուլը և թուլացած քաղաքացիական հասարակությունը ծառայում են միայն նրա կառավարության պատասխանատվությունը լղոզելուն։
Վաշինգտոն մեկնելու նախօրեին Փաշինյանը քրեական հետապնդում սկսեց մի հայի դեմ պարզապես այն բանի համար, որ նա տեսանյութ էր հրապարակել Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջանցիների խմբի նվաստացուցիչ գործողությունների մասին՝ հանրային և պաշտոնական ուշադրություն հրավիրելով։
Նրա կառավարությունը հաստատել է կոռուպցիոն մշակույթ՝ հանրային միջոցները ուղղորդելով լոյալիստների գրպանները՝ քաղաքացիներին մատնելով հիասթափության ու աղքատության։ Միևնույն ժամանակ, քաղաքական բևեռացումը և անվստահությունը պառակտել են հայ հասարակությունը՝ գրեթե անհնար դարձնելով համախմբումն ու միասնական գործողությունները։ Սրանք ոչ թե սեփական ժողովրդի համար աշխատող առաջնորդի հատկանիշներ են, այլ ցանկացած գնով իշխանությունը պահպանող մի պատեհապաշտի։
Փաշինյանի պաշտոնավարման ամենաամոթալի արարքը թերևս նրա վերջին ճամարտակումներն են Հայոց ցեղասպանության մասին։ Հայաստանի ղեկավարի կողմից մեր պատմության ամենամեծ ողբերգության խեղաթյուրումը կամ նսեմացումը ոչ այլ ինչ է, եթե ոչ դավաճանություն։ Սա ապշեցուցիչ բան է, որը պետք է մտահոգի յուրաքանչյուր հայի, հատկապես Սփյուռքում։ Եթե նա պատրաստ է իր քաղաքական շահերին համապատասխան վերաշարադրել պատմությունը, ապա է՞լ ինչի պատրաստ չէ։
Եթե այնուամենայնիվ որոշեք մասնակցել այդ հանդիպմանը, հստակ պատկերացրեք, թե ով է նստած ձեր առաջ։ Դա մի մարդ է, որը Հայաստանը տարել է դեպի կործանում, որը հանձնել է հայկական հողերը, որը լքել է սեփական ժողովրդին և որը կորցրել է հայերի մեծամասնության վստահությունը։ Թույլ մի՛ տվեք, որ ձեզ խաբեն։ Մարտահրավեր նետե՛ք նրան։ Պահանջե՛ք պատասխաններ։ Պատասխանատվության բերե՛ք նրան։
Սա պարզապես քաղաքական պահ չէ, սա խղճի քննություն է։ Փաշինյանին դեմ գնալը նշանակում է կանգնել Հայաստանի արժանապատվության, անվտանգության և ապագայի կողքին»։
Լրահոս
- Խոշոր վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ զոհեր կան 17:33 6 Փետրվար 2025
- Բնակչին մերժել են տրամադրել սոցքարտ՝ ստորագրության վրա եղած Արարատ լեռան պատճառով 17:20 6 Փետրվար 2025
- Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների գործով մեղադրանք է ներկայացվել 11 անձի. վարույթը կաշառք տալու, ստանալու մասին է 17:08 6 Փետրվար 2025
- 49 ուսուցիչ պետբյուջեի միջոցներով բարձրագույն կրթություն է ստանում 16:54 6 Փետրվար 2025
- Հայտարարագրման շուրջ բացասական աղմուկը հակառակ էֆեկտն է ունեցել. Գևորգ Պապոյան 16:42 6 Փետրվար 2025
- Մեծաքանակ վարկերի միջոցով ձեռք են բերել ավտոբուսներ, որոնց համար առանձին վճարելու ենք մենք՝ երևանցիներս. Թադևոսյան 16:30 6 Փետրվար 2025
- Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները 16:19 6 Փետրվար 2025
- Իրանը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար. դեսպան Սոբհանի 16:16 6 Փետրվար 2025
- ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևանում գտնվող 1 բնակարանի և Կոտայքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ, բռնագանձվել է նաև 22 միլիոն դրամ 16:08 6 Փետրվար 2025
- Թրամփն ու Պուտինը կարող են հանդիպել փետրվար-մարտ ամիսներին. Սլուցկի 15:56 6 Փետրվար 2025
- 100 դրամով կարելի է երթեւեկել միայն ջարդված «գազելով». էկոնոմիկայի նախարար 15:43 6 Փետրվար 2025
- Փորձագետները օդի աղտոտվածությունը համարում են 10-րդ առաջատար համաշխարհային ռիսկը 15:32 6 Փետրվար 2025
- Էկոնոմիկայի նախարարը պնդում է. Հայաստանում հարկերը եւ տուրքերը նվազել են 15:21 6 Փետրվար 2025
- Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՆԳՆ-ի կողմից առաջարկվող օրենսդրական նախագծերի շուրջ 15:10 6 Փետրվար 2025
- Նրա սերն Արցախի նկատմամբ յուրահատուկ էր. Գագիկ Գինոսյանի դուստր 14:59 6 Փետրվար 2025
- Փրկարարներն «Opel»-ը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված 14:47 6 Փետրվար 2025
- Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցչի տարակարգի տրամադրման կարգում 14:36 6 Փետրվար 2025
- Պաշտոնական Բաքուն USAID-ի գործունեությունը դադարեցնելու ծանուցում է ուղարկել 14:25 6 Փետրվար 2025
- ՀԱՊԿ-ի հարցերով խորհրդարանական հանձնաժողովների նախագահներ վաղը կհանդիպեն Մոսկվայում 14:13 6 Փետրվար 2025
- Ատելության խոսք տարածելու համար քրեաիրավական պատասխանատվություն բացառիկ դեպքերում պետք է լինի. ՄԻՊ-ը՝ Ղարիբ Բաբայանի դեպքի մասին 14:02 6 Փետրվար 2025
Փոխկապակցված նորություններ
-
14:13 6 Փետրվար 2025 ՀԱՊԿ-ի հարցերով խորհրդարանական հանձնաժողովների նախագահներ վաղը կհանդիպեն Մոսկվայում ՀԱՊԿ-ի հարցերով խորհրդարանական հանձնաժողովների նախագահներ վաղը կհանդիպեն Մոսկվայում
-
13:29 6 Փետրվար 2025 Իմ քաղաքական գործունեության սկիզբը հիմնված է Նոր Կտակարանի արժեքների վրա. Փաշինյան Իմ քաղաքական գործունեության սկիզբը հիմնված է Նոր Կտակարանի արժեքների վրա. Փաշինյան
-
11:54 6 Փետրվար 2025 Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ զարգացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ոլորտներում․ Միրզոյան Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ զարգացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ոլորտներում․ Միրզոյան
Տնտեսություն
-
16:42 6 Փետրվար 2025 Հայտարարագրման շուրջ բացասական աղմուկը հակառակ էֆեկտն է ունեցել. Գևորգ Պապոյան Հայտարարագրման շուրջ բացասական աղմուկը հակառակ էֆեկտն է ունեցել. Գևորգ Պապոյան
-
15:43 6 Փետրվար 2025 100 դրամով կարելի է երթեւեկել միայն ջարդված «գազելով». էկոնոմիկայի նախարար 100 դրամով կարելի է երթեւեկել միայն ջարդված «գազելով». էկոնոմիկայի նախարար
-
15:21 6 Փետրվար 2025 Էկոնոմիկայի նախարարը պնդում է. Հայաստանում հարկերը եւ տուրքերը նվազել են Էկոնոմիկայի նախարարը պնդում է. Հայաստանում հարկերը եւ տուրքերը նվազել են
Հասարակություն
-
17:33 6 Փետրվար 2025 Խոշոր վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ զոհեր կան Խոշոր վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ զոհեր կան
-
17:20 6 Փետրվար 2025 Բնակչին մերժել են տրամադրել սոցքարտ՝ ստորագրության վրա եղած Արարատ լեռան պատճառով Բնակչին մերժել են տրամադրել սոցքարտ՝ ստորագրության վրա եղած Արարատ լեռան պատճառով
-
17:08 6 Փետրվար 2025 Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների գործով մեղադրանք է ներկայացվել 11 անձի. վարույթը կաշառք տալու, ստանալու մասին է Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների գործով մեղադրանք է ներկայացվել 11 անձի. վարույթը կաշառք տալու, ստանալու մասին է