15:36:06 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 293 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի

    13:36 15 Հունվար 2022

    Հայաստանում դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 293 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 347  377 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

    Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 636 398 վերջին մեկ օրում` 5635 նոր թեստավորում:

    Փաստացի այս պահին բուժվում է 4326 պացիենտ: Մեկ օրում աճել է 180-ով:

    Վերջին տվյալներով ապաքինվել է 333 518  անձ` վերջին մեկ օրում 106 անձ:

    Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8018 է:

    Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1515 է:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս