00:28:15 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ավարտվել է Երևանի 27-ամյա բնակչի կողմից ակցիաների ժամանակ սառը զենք կրելու դեպքի նախաքննությունը

    18:31 3 Հոկտեմբեր 2023

    ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Հանրապետության հրապարակում ընթացող զանգվածային հավաքի ընթացքում ապօրինի կերպով սառը զենք կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

    2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18:10-ին, Հանրապետության հրապարակում ընթացող զանգվածային ակցիայի ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները Երևան քաղաքի Տիգրան Մեծ-Մելիք Ադամյան փողոցների խաչմերուկից, սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին են տեղափոխել Երևան քաղաքի 27-ամյա բնակչի, ում խուզարկությամբ հայտնաբերվել է 12.5 սմ շեղբի երկարությամբ դանակ:

    Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակված դատաքրեագիտական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նշված դանակը գործարանային արտադրության ընդհանուր նշանակության որսորդական դանակ է և հանդիսանում է քաղաքացիական շեղբավոր սառը զենք:

     

    Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

    Նախաքննությունն  ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկող դատախազին: 

    Ծանուցում.  Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս