- «Սուրմալու»-ում ենթադրյալ անհետ կորած 6 իրանցիներից 5-ը Վրաստանում են, անհետ կորած է համարվում 18 քաղաքացի․ ԱԻՆ խոսնակ
- «Սուրմալու»-ի փլատակների տակից փրկարարները դուրս են բերել ևս 2 դի, զոհերի թիվը հասավ 10-ի
- Հայաստանում սգո օր կհայտարարվի
- Փրկարարները «Սուրմալու»-ի փլատակների տակից դուրս են բերել ևս մեկ դի, զոհերի թիվը հասավ 8-ի
- Տեխնիկան համալրվել է, փրկարարների պակաս չկա. Որոնողափրկարարական աշխատանքները կանցկացվեն առանց դադարի
- Լրահոսում տարածված տեղեկությունը՝ հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին, կեղծ է․ ԱԻՆ խոսնակ
- Վաղը արդեն որոշակի պատկերացում կունենանք, թե գոնե մոտավոր երբ կարող ենք ավարտել փրկարարական աշխատանքները․ փոխնախարար
- Փլատակների տակից ևս մեկ մարդու դուրս բերելու լուրը դեռ չենք կարող հաստատել․ մաքրվել է տարածքի մոտ 30%-ը․ նախարար
- Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը
- Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը
Նշվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը
20:29 3 Հուլիս 2022Անթիլիասի Մայրվանքում մեծաշուք հանդիասությամբ նշվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը։ Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
«Անցնող շաբաթավերջին, արժանավայել կերպով նշեցինք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան արժանընտիր գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Վեհափառ Կաթողիկոսին գահակալութեան 27 ամեակը։ Այս առիթով, Կիրակի, 3 Յուլիս 2022-ին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուած Ս. եւ Անմահ Պատարագի ընթացքին կատարուեցաւ Հայրապետական Մաղթանք։ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ուխտեալ միաբան հայրեր Ս. Խորանէն ընթերցեցին Աւետարանական հատուածներ եւ աղօթքներ՝ գոհութիւն ու փառք տալով Աստուծոյ եւ աղերսելով, որ Տէրը Հայրապետին առողջ ու ծառայութեամբ բեղուն երկար կեանք պարգեւէ, իսկ հայ եկեղեցւոյ եւ ի մասնաւորի Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան՝ անսասանութիւն։
Հայրապետին նախագահութեամբ Ս. Պատարագը մատուցեց Կաթողիկոսարանի Քրիստոնէական Դաստիարակութեան բաժանմունքի վարիչ Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարեանը, իսկ յաւուր պատշաճի քարոզեց Կիլիկիա մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանը։ Ս. Պատարագին երգեցողութիւնը կատարեց Կաթողիկոսարանիս Շնորհալի երգչախումբը՝ ղեկավարութեամբ Հոգշ. Տ. Զաւէն Վրդ. Նաճարեանի։
Ս. Պատարագին ներկայ էին Ազգային Կեդրոնական Վարչութեան անդաներ, լիբանանահայ երեք կուսակցութիւններու եւ պատկան մարմիններու ներկայացուցիչներ, ազգային երեսփոխաններ, բարերարներ, ինչպէս նաեւ Սրբալոյս Միւռոնի օրհնութեան արարողութեան համար Լիբանան ժամանած ուխտաւորներ։
Հայրապետական Մաղթանքին յաջորդեց Շահան Սրբազանին քարոզը։ Ան իր քարոզին (Եբր 6.18-19) ընթացքին անդրադարձաւ, Հայ Եկեղեցւոյ կեանքին մէջ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կեդրոնական դերակատարութեան, յատկապէս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի գահակալութեամբ սկիզբ առած այն նոր ընթացքին, որ նոր հորիզոններու դիմաց բանալով յաղթական երթի առագաստները, հայութեան նաւը առաջնորդեց եւ կը շարունակէ նո՛յն ոգիով ու յանձնառութեամբ՝ դէպի ափունքը խաղաղութեան նորոգուած նաւահանգիստին՝ մէկ ու միասնական հայութեան եւ հայրենիքին:
Ապա, օրուան խորհուրդին եւ տօնին ընդառաջ, Սրբազանը հայրը Հայրապետին անսակարկ նուիրումի 27 տարիներու «հաւատքի առաքելութիւն»ը յատկանշեց՝ (ա) հոգեւոր կեանքի վերաշխուժացումով (եկեղեցաշինութիւն, Դպրեվանքի նոր սերունդներու պատրաստութիւն, Միաբանութեան թիւի եռապատկում, քրիստոնէական դաստիարակութեան ծաւալում), (բ) մտաւորական իր փորձառութեամբ մշակութային վերելքով (միաբաններու համալսարանական ուսման ծրագրի յաջողութիւն, մտաւորականներու համախմբում, արեւմտահայերէնի պաշտպանութեան ծրագիրներ, հայագիտական կեդրոնի հաստատում, գիտաժողովներու կազմակերպում, հրատարակչական գործունէութեան ընդարձակում), (գ) համահայկական կարեւորագոյն խնդիրներուն իր զօրեղ ներկայութեամբ ու գործնական մասնակցութեամբ (Հայաստանի ու Արցախի Հանրապետութեանց թէ Սփիւռքի, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ իրաւունքներու վերատիրացման պահանջատիրութիւն), (դ) բազմաբնոյթ ու բազմամակարդակ յարաբերութիւններու մշակումով (ներհայկական, միջ-եկեղեցական ու միջ-կրօնական, միջազգային):
Եւ սրբազանը եզրափակելով՝ ըսաւ. «Կիլիկիան Ս. Աթոռը նոր փայլք ու հմայք ստացաւ Վեհափառ Հայրապետով, որ իր ծառայութեան 27 տարիները լեցուց եւ կը շարունակէ լեցնել մեզ հարստացնող այնպիսի իրագործումներով, զորս Հայրապետական Մաղթանքի առիթով արտասանուած որեւէ խօսքի մէջ կարելի չէ ամփոփել: Վեհափառը ո՛չ միայն մեր պատմութեան եզակի նկատուող անձերէն մէկն է, այլ գլխագիր եզակի Վեհափառն է»: Արեւշատ, առողջ ու արգասաբեր երկար տարիներու մաղթանքով քարոզիչ սրբազանը աւարտեց իր խօսքը:
Ս. Պատարագի աւարտին, Վեհափառ Հայրապետին գլխաւորութեամբ, Հայրապետական թափօրով հաւատացեալները ուղղուեցան Վեհարանի դահլիճ, ուր Շնորհալի երգչախումբը հրամցուց փունջ մը ազգային երգեր։ Հուսկ, Հայրապետը սրտի խօսք առնելով՝ յատուկ ուրախութեամբ ողջունեց թեմակալ առաջնորդները, միաբան հայրերը, թեմերուն ներկայացուցիչները եւ ի մասնաւորի՝ հայկական պատմական երեք կուսակցութիւններուն վերին մարմիններուն ներկայացուցիչներուն ներկայութիւնը Անթիլիասի Մայրավանքին մէջ՝ յայտնելով, որ յատկապէս յետ-ցեղասպանութեան ժամանակաշրջանին, անոնք Սփիւռքի կազմակերպման, վերակազմակերպման ու ծաղկման, ինչպէս նաեւ հայ դատի պահանջատիրական աշխատանքներուն մէջ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողքին, առանցքային դերակատարութիւն ունեցան եւ կը շարունակեն իրենց կարեւոր գործունէութիւնը՝ բնականաբար նաեւ Հայաստանի եւ Արցախի մէջ։ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը մեր բոլորին տունն է, մեր ազգի տունն է։ Այս տան հիմերը բարձրացած են մեր հաւաքական հաւատքին, արժէքներուն, սկզբունքներու եւ իտէալներու վրայ։ Անսասան է Մեծի Տանն Կիլկիոյ Կաթողիկոսութիւնը, որովհետեւ կը հաւատայ գերագոյն արժէքներու, սկզբունքներու՝ մեր ազգին, եկեղեցւոյ, հայրենիքին կապուած։ Ա՛յս եղած է մեր Ս. Աթոռին սկզբունքները եւ՝ կեանքի ճամբան ու առաքելութեան նպատակը։ Հետեւաբար, այս առիթով, Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոսութիւնը կը վերանորոգէ իր ծառայութիւնն ու առաքելութիւնը, նշեց Հայրապետը։ Թող Աստուած անսասան պահէ Հայաստան աշխարհը, Արցախը, մեր եկեղեցին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, մեր բոլոր կազմակերպութիւնները եւ մեր ազգը ամբողջ, իր խօսքը եզրափակեց Վեհափառ Հայրապետը։
Հանդիսութիւնը իր աւարտին հասաւ ներկաներուն միաբերան «Կիլիկիա» քայլերգի եւ Հայրապետական մաղթերգերու երգեցողութեամբ։
Ներկաները աջահամբոյրով Նորին Ս. Օծութեան փոխանցեցին իրենց շնորհաւորութիւններն ու բարեմաղթութիւնները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լրահոս
- «Սուրմալու»-ում ենթադրյալ անհետ կորած 6 իրանցիներից 5-ը Վրաստանում են, անհետ կորած է համարվում 18 քաղաքացի․ ԱԻՆ խոսնակ 02:10 16 Օգոստոս 2022
- «Սուրմալու»-ի փլատակների տակից փրկարարները դուրս են բերել ևս 2 դի, զոհերի թիվը հասավ 10-ի 01:56 16 Օգոստոս 2022
- Հայաստանում սգո օր կհայտարարվի 23:52 15 Օգոստոս 2022
- Փրկարարները «Սուրմալու»-ի փլատակների տակից դուրս են բերել ևս մեկ դի, զոհերի թիվը հասավ 8-ի 23:40 15 Օգոստոս 2022
- Տեխնիկան համալրվել է, փրկարարների պակաս չկա. Որոնողափրկարարական աշխատանքները կանցկացվեն առանց դադարի 23:29 15 Օգոստոս 2022
- Լրահոսում տարածված տեղեկությունը՝ հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին, կեղծ է․ ԱԻՆ խոսնակ 23:17 15 Օգոստոս 2022
- Վաղը արդեն որոշակի պատկերացում կունենանք, թե գոնե մոտավոր երբ կարող ենք ավարտել փրկարարական աշխատանքները․ փոխնախարար 23:07 15 Օգոստոս 2022
- Փլատակների տակից ևս մեկ մարդու դուրս բերելու լուրը դեռ չենք կարող հաստատել․ մաքրվել է տարածքի մոտ 30%-ը․ նախարար 22:17 15 Օգոստոս 2022
- Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը 22:05 15 Օգոստոս 2022
- Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը 22:05 15 Օգոստոս 2022
- Տեղի ունեցածը ծանր ողբերգություն է. Ռոբերտ Քոչարյան 21:53 15 Օգոստոս 2022
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի գործով 20 մարդ է հարցաքննվել․ ՔԿ 21:40 15 Օգոստոս 2022
- ԱԻՆ-ը հրապարակել է հնարավոր անհետ կորածների 22 անուն․ նրանցից մեկը՝ ՌԴ, 6-ը Իրանի քաղաքացիներ են 21:29 15 Օգոստոս 2022
- Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փրկարարները փլատակների տակից ձայն են լսել 21:18 15 Օգոստոս 2022
- 22-ամյա տղան մտել է նկուղ, զանգել է եղբորը, ասել է՝ փախի. «Սուրմալու»-ում անհայտ կորածի հարազատը մանրամասներ է պատմում22-ամյա տղան մտել է նկուղ, զանգել է եղբորը, ասել է՝ փախի. «Սուրմալու»-ում անհայտ կորածի հարազատը մանրամասներ է պատմում 21:06 15 Օգոստոս 2022
- Եգիպտացիները վրդովված են Կահիրեի եկեղեցում մահացու հրդեհին դանդաղ արձագանքից 20:49 15 Օգոստոս 2022
- Ստանիսլավ Զասը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին 20:38 15 Օգոստոս 2022
- Արցախի նախագահը համայնքների սոցիալ-տնտեսական հարցերով ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 20:27 15 Օգոստոս 2022
- Պայթյունի հետեւանքով մթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթում և Կենտրոնում 20:16 15 Օգոստոս 2022
- Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը ՌԴ 20:05 15 Օգոստոս 2022
Փոխկապակցված նորություններ
-
19:16 15 Օգոստոս 2022 Ռուսաստանը 1000 անօդաչու թռչող սարքերի գնման պայմանագիր է կնքել Իրանի հետ․ ԶԼՄ Իրանն ու Ռուսաստանն ընդլայնել են իրենց ռազմավարական համագործակցության մակարդակը տարբեր ոլորտներում։
-
17:08 15 Օգոստոս 2022 Թեհրանը մինչեւ կեսգիշեր կտա միջուկային գործարքի շուրջ ԵՄ-ի առաջարկության պատասխանը Թեհրանը մինչեւ կեսգիշեր կտա միջուկային գործարքի շուրջ ԵՄ-ի առաջարկության պատասխանը
-
16:45 15 Օգոստոս 2022 Ռուսաստանում նավթի արդյունահանումը նվազել է Ռուսաստանում նավթի արդյունահանումը նվազել է
Տնտեսություն
-
17:30 15 Օգոստոս 2022 Դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին՝ նվազել Դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին՝ նվազել
-
12:43 15 Օգոստոս 2022 Բանկերում դոլարը վաճառվում է 407 դրամով, ռուբլին`6.80 դրամով Բանկերում դոլարը վաճառվում է 407 դրամով, ռուբլին`6.80 դրամով
-
21:55 13 Օգոստոս 2022 Գյուլլբենկյան փողոցի թիվ 43 շենքի 13-րդ մուտքի գազամատակարարումը դադարեցվել է Էլեկտրամատակարարման վերականգնումից հետո կվերականգնվի նաև գազասպառողների գազամատակարարումը։
Հասարակություն
-
02:10 16 Օգոստոս 2022 «Սուրմալու»-ում ենթադրյալ անհետ կորած 6 իրանցիներից 5-ը Վրաստանում են, անհետ կորած է համարվում 18 քաղաքացի․ ԱԻՆ խոսնակ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը քիչ առաջ ինձ փոխանցեց, որ ենթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են։
-
01:56 16 Օգոստոս 2022 «Սուրմալու»-ի փլատակների տակից փրկարարները դուրս են բերել ևս 2 դի, զոհերի թիվը հասավ 10-ի Փլատակների տակից նաև 21 ավտոմեքենա է դուրս բերվել։
-
23:52 15 Օգոստոս 2022 Հայաստանում սգո օր կհայտարարվի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում սգո օր կհայտարարվի: