14:31:21 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Աստանայի 26–հարկանի շենքում բռնկված հրդեն ամբողջությամբ մարվել է

    23:00 22 Հունիս 2024

    Աստանայի 26-հարկանի վարչական և բնակելի համալիրում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է, հայտնում է Sputnik Ղազախստանը։

     

    Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհը բռնկվել է շենքի 26–րդ հարկում և հաշված րոպեների ընթացքում տարածվել։ Մի քանի հարկերում այրվում է շենքի երեսպատումը։

    Հրդեհի մակերեսը կազմել է 250 քմ։ Փրկարարները ստիպված են եղել հանգցնել կրակը 30 աստիճան շոգին։

    Շենքից տարհանվել է 12 մարդ, այդ թվում՝ 7 երեխա։ Հրդեհից փրկվել է 2 մարդ, որոնցից մեկը երեխա է։

    Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը կրակի օջախի հետ աշխատանքն է եղել։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս