02:22:21 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա ոստիկանը օնլայն խաղերով մեծ պարտքեր է կուտակել․ Yerkir.am

    21:15 9 Դեկտեմբեր 2023

    Մաշտոցի քննչական բաժնում իրեն ամրացված ատրճանակով ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա ոստիկանը վիրահատվել է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, գրել է Yerkir.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

    Ըստ հրապարակման՝ երիտասարդը տևական ժամանակ օնլայն խաղերով է տարված եղել, որի արդյունքում մեծ պարտքեր է կուտակել։ Ինքնասպանության փորձ կատարած Վահագն Մ.-ն վերջին շրջանում ինքնամփոփ է եղել, չի շփվել գործընկերների հետ և լուրջ ֆինանսական խնդիրներ է ունեցել։

    Հիշեցնենք՝  ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում լսվել է կրակոցի ձայն, որից հետո աշխատակիցները նկատել են, որ քննչական բաժնում ծառայություն իրականացնող ոստիկանն իրեն հատկացված պահակակետում գտնվում է արնաշաղախ վիճակում: Վերջինս, «գլխի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է  բուժհաստատություն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս