10:46:23 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱԻՆ ջոկատները ՊՆ հաստատված պլանի համաձայն 25-օրյա վարժական հավաքներից հետո վերադարձել են ծառայության

    19:45 22 Նոյեմբեր 2022

    Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողներից կազամավորված ջոկատները ՊՆ հաստատված պլանի համաձայն 25-օրյա վարժական հավաքներից հետո վերադարձել են ծառայության։ Վերապատրաստում անցնելուց հետո ԱԻՆ ջոկատները հենակետերում իրականացրել են 14 օրյա մարտական հերթապահություն։

    Մարտական հերթապահությունից վերադարձած փրկարարներին ՀՀ ՊՆ N զորամասում դիմավորել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։

    Փրկարար ծառայողները զորամասի հրամանատարի կողմից պարգևատրվել են շնարհակալագրերով։

    ԱԻՆ շարահրապարակում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հանդիպել է փրկարար ծառայողների հետ, զրուցել անձնակազմի հետ, շնորհակալություն հայտնել վարժական հավաքի ժամանակ իրականացրած պատշաճ ծառայության համար։

    Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով՝ գերատեսչության հետ սերտ համագործակցության համար պարգևատրվել են՝ ՀՀ ՊՆ N զորամասերի հրամանատարներ:

    Պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցությունը կրում է շարունակական բնույթ, փրկարար ծառայողները մշտապես պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները։

    Возможно, это изображение 6 человек, люди стоят и дорога

    Возможно, это изображение 3 человека, люди стоят и на открытом воздухе

    Возможно, это изображение 4 человека, люди стоят и на открытом воздухе

    Возможно, это изображение 6 человек, люди стоят и на открытом воздухе

    Возможно, это изображение 6 человек, люди стоят, военная форма и на открытом воздухе

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս