13:50:32 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում` ապրիլի 25-ին և 26-ին

    12:53 23 Ապրիլ 2024

    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 25-ին ժամը 09:00-ից մինչև ապրիլի 26-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի (ամբողջությամբ), Քանաքեռ 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Է.Հասրաթյան, Զ.Քանաքեռցու, Զ.Սարկավագի, Աղասու փողոցների գազասպառողների «Գազ Ռուբին» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Արզական բնակավայրի գազասպառողների,

    ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Լոռու մարզի Օձուն բնակավայրի «Գիշերօթիկ» թաղամասի գազասպառողների,

    ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Վանաձոր քաղաքի Բաթումի, Լանջային, Զորյան, Տիգրան Մեծի, Տերյան, Կալինինի, Վարդանանց, Մյասնիկյան, Նալբանդյան, Նժդեհի, Ֆիդայինների փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Օհանյան, Ասլանյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

    ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վերին Անտառային, Գ.Գասպարյան, Ա.Այվազյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների,

    ժամը 9։00-ից մինչև ժամը 22։00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու, Նեկրասովի, Ալավերդյան, Չեռնիշևսկու, Բելինսկու, Ն. Ստեփանյան, Սարուխանյան, Ժդանովի, Սպենդիարովի, Նիզամիի, Դեկաբրիստների, Ջամբուլի, Փանյան, Ռ. Մելիքյան, Կոմիտասի փողոցների, Այգաբաց 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ շարքերի, Արևելյան շրջանցող ճանապարհի, «Օդանավակայան» թաղամասի, «Մսի կոմբինատ» թաղամասի, Լալայան, Լիսինյան փողոցների, «Կազաչի պոստ» թաղամասի, Ղարիբջանյան խճուղու, Բանկի բանավանի, «Սևեռսկի» թաղամասի, Օզանյան, Պլեխանովի փողոցների, «Մեծ բերդ» թաղամասի, «Նոր Առափի» թաղամասի (մասնակի), Մ. Խորենացու փողոցի, «Ուրալսիբ» թաղամասի, Վասիլյան (Կոմսոմոլի), Եսայան փողոցների, Գերցենի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ շարքերի, Պավլովի 1-ին, 2-րդ, 3-րդ շարքերի, Շիրակացու փողոցի, 8-րդ զինվորական թաղամասի, Կ. Դեմիրճյան փողոցի, Կ. Դեմիրճյան 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ շարքերի, Գրիբոեդովի, Մնջոյան փողոցների, Աբովյան 1-ին նրբանցք, Խնկոյան փողոցի, Խնկոյան նրբանցների, Շչեդրին փողոցի գազասպառողների գազամատակարարումը:

    Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Տաշիր, Էստոնական թաղամասերով պարփակված տարածքի գազասպառողների, «Արվետ» ՍՊԸ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 

    Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝  https://t.me/gazpromarmenianotice։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս