16:54:02 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի

    16:52 27 Մայիս 2024

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մայիսի 29-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 30-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Վանթյան, Սեբաստիայի, Կուրղինյան, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Շրջանայինի, Գագարինի, Միրաքյան, Մարտիկյան, Ծերենցի, Վ.Մամիկոնյան, Ջիվանի, Ջամբուլի, Միքայելյան, Իսրայել Օրի, Մեծարենցի, Հովնաթանի փողոցների, Շահումյան 1-16 փողոցների և նրբանցքների, Հաղթանակ թաղամասի 3, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 14, 16, 18 փողոցների, Արարատյան 1, 2 զանգվածների, Մուշ և Նոյ թաղամասերի ջրամատակարարումը:

     

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ