10:44:27 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Չեմ ուզում հարցը լղոզել, չճշտված տվյալների համաձայն՝ ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել՝ 24+8․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

    23:00 23 Նոյեմբեր 2021

    Չճշտված տեղեկությունների համաձայն՝ 24 զինվոր գերեվարվել է , մի մասը, որ մենք մտածում էինք, որ զոհված են, իրականում չճշտված տեղեկությունների համաձայն՝ գերեվարված են։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով հարցին, թե ինչ տեղեկություններ կան այն 24 զինծառայողների վերաբերյալ, որոնց մասին ՊՆ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 17-ի արևելյան սահմանագոտում մարտական գործողությունների պատճառով կապը կորել էր։ « Իմ կողմից ճիշտ չէ նման տերմին օգտագործելը, բայց թույլ տվեք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, պայմանական օգտագործեմ՝ չճշտված տեղեկություններով՝ այդ զինվորները գերեվարվել են։ Չնայած ես հասկանում եմ, որ այքան էլ տեղին չէ այդպես ասել, բայց ես չեմ ուզում հարցը լղոզել։ Ունենք հաստատված 6 զոհ, 24+8 գերեվարված, բայց էս տվյալներն էլի վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն։ Կա նաև հետևյալ տվյալը, որ գերեվարվածների մեջ կան վիրավորներ, որոնցից առնվազն մեկը թեթև վիրավոր չի եղել։ Գերեվարվել է մի իրավիճակում, երբ ինքը չէր կարող դիմադրել»,-ասաց նա։

    Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ զինծառայողների վերադարձի ուղղությամբ ինտենսիվ աշխատում են։

    Ինչ է վերաբերում է գերեվարվելու վերաբերյալ հետաքննության անցկացմանը, ապա ասաց, որ  քրեական գործ պետք է հարուվի՝ պարզելու համար, թե զինվորները ինչ հանգամանքներում են գերեվարվել։

    «Կա օրենք և օրինականություն, պետք է յուրաքանչյուր դեպք բնորոշվի օրենքի, օրինականության, զինվորական երդման հարաբերության մեջ։ Պետք չէ անընդհատ թմբկահարենք, բայց պետք էլ չէ մոռանանք»,-ասաց նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ