09:33:20 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 24:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 1510 անձ

    01:53 25 Սեպտեմբեր 2023

    Ժամը 24:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 1510 անձ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

    «Նրանցից 1060-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 450-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:

    1060 հաշվառվածներից 503-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 557-ին հատկացվել է կառավարության կողմից առաջարկված կեցավայր (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է):

    Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս