13:59:59 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ժողովուրդ ջան, սիրելի հայրենակիցներ ջան, բա կործանումն ու ցեղասպանությունը հո պոզով պոչով չի լինում, կամ էլ հարցնելով՝ դուք ցանկանու՞մ եք ցեղասպանվել, թե ոչ...

    23:43 30 Նոյեմբեր 2021

    Քանի դեռ ՀՀ իշխանությունը գտնվում է պանթյուրքիստական ուժերի դրածոների ձեռքում, մոռացե՛ք արդարության, խաղաղության և տնտեսական զարգացման մասին։ Շատ կարճ ժամանակում լինելու է ճիշտ հակառակը՝ պատերազմ, անարխիա, բռնություն, անարդարություն և համատարած աղքատություն։

    ա. պատերազմ է լինելու, որովհետև ինչպես տեսանք, ադրբեջանը փոխպայմանավորված պատերազմով ստացավ Արցախը, ուստի և նույն, արդեն փորձված տարբերակով, ստանալու է նաև Հայաստանի որոշ շրջանները։

    բ. արդարություն չի լինելու, որովհետև արդեն իսկ ժողովուրդը տեսնում է, թե համատարած անօրինականությունները ինչ սարսափելի չափերի են հասել, պետականից մինչև մասնավոր, և այդ «անտերություն»-ը էլ ավելի մեծ թափ է ստանալու։

    գ. տնտեսական զարգացում չի լինելու, որովհետև թուրքական կապիտալը հոսելու է դեպի մեր երկիր, թուրք խոշոր գործարարները գնելու են բոլոր միջին և խոշոր ձեռնարկությունները, ընկերությունները, այդպիսով ոչնչացնելով մեր պետության տնտեսական ոլորտը ևս։ Իսկ մեր ժողովրդի այն հատվածը, որը շարունակելու է ապրել Հայաստանում, պարտադրված դառնալու է ընդամենը էժան աշխատուժ, ինչպես աֆրիկյան ծայրահեղ աղքատ ու չզարգացող երկրներում։

    դ. անվտանգության մասին էլ, անգամ հասարակական մակարդակով, մոռանալ է պետք, էլ չեմ ասում պետական: Հենց մեկը գլուխ բարձրացնի, բողոքի իր վիճակից, ընդվզի, ենթարկվելու է ամենադաժան բռնության։

    Ժողովուրդ ջան, սիրելի հայրենակիցներ ջան, բա կործանումն ու ցեղասպանությունը հո պոզով պոչով չի լինում, կամ էլ հարցնելով՝ դուք ցանկանու՞մ եք ցեղասպանվել, թե ոչ...

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս