21:16:05 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ինչպե՞ս է Շուշին «բանակցության» թեմա եղել մինչև պատերազմը, եթե դու պատերազմի 23-րդ օրը հայտարարել ես, որ սեղանին բացառապես «5 + 2» տարբերակն է. Շարմազանովը՝ Փաշինյանին

    15:20 7 Հոկտեմբեր 2021

    ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2020-ի հոկտեմբերի 19-ին վարչապետի աթոռը զբաղեցնող անձին հարցրել եմ, թե այս պահի դրությամբ ի՞նչ է առաջարկվում միջնորդների կողմից։

     

    Ինքը ուղիղ ասել է՝ «5 + 2» տարբերակը։ Այդ հանդիպմանը տարբեր ուժերի ներկայացուցիչներ են եղել և կարող են իմ պնդումը հաստատել։ Պարզ է, որ Շուշին ու Հադրութը չեն մտնում «5 + 2»-ի մեջ։ 

     

    Հարց կապիտուլյանտին. Ինչպե՞ս է Շուշին «բանակցության» թեմա եղել մինչև պատերազմը, եթե դու պատերազմի 23-րդ օրը հայտարարել ես, որ սեղանին բացառապես «5 + 2» տարբերակն է։

     

    Ի դեպ, նույն բանն ասել ես նաև հրապարակային, դեռ սեպտեմբերի 27-ին՝ ԱԺ-ում։ Անհերքելի փաստ է՝ պատերազմում պարտվել ես դու, Շուշին ու Հադրութը հանձնել ես դու քո կապիտուլյացիոն ստորագրությամբ», - գրել է Շարմազանովը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ