15:49:50 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Օդի ջերմաստիճանը կնվազի․ որոշ շրջաններում ձյուն է սպասվում

    23:00 30 Նոյեմբեր 2021

    Հանրապետության տարածքում դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով

    Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

    Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի ցերեկը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12 աստիճանով, Արարատյան դաշտում կբարձրանա 8-10 աստիճանով, դեկտեմբերի 2-3-ը` հատկապես գիշերային ժամերին, կնվազի 7-10 աստիճանով

     

    Երևան քաղաքում դեկտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս