18:28:01 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նիգերիայում դպրոցի շենքի փլուզման հետևանքով 22 աշակերտ է մահացել

    19:12 13 Հուլիս 2024

    Նիգերիայում դասերի ժամանակ դպրոցի շենքի փլուզման հետևանքով մահացել է 22 աշակերտ։

    Ըստ երկրի իշխանությունների տվյալների՝ փլատակների տակ մնացել է 154 դպրոցական, նրանցից 22-ը մահացել է։ Երկհարկանի շենքը փլուզվել է դասերի սկսվելուց կարճ ժամանակ անց։

    Նահանգի իշխանությունները հայտարարել են, որ փլուզումը տեղի է ունեցել շենքի անկայուն կառուցվածքի, ինչպես նաև գետին շատ մոտ գտնվելու պատճառով։

    Վերջին երկու տարվա ընթացքում Նիգերիայում փլուզվել է մոտ 12 կառույց։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս