02:23:50 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մակրոնը և Բայդենը քննարկել են սուզանավերի պայմանագրի չեղարկման հետ կապված խնդիրները

    00:38 23 Սեպտեմբեր 2021

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին BFMTV հեռուստաալիքին հայտնել է Ելիսեյան պալատը: Երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը այն բանից հետո, երբ Ավստրալիան խզել է հօգուտ ԱՄՆ-ի ֆրանսիական սուզանավերի մատակարարման պայմանագիրը

    «Երկու նախագահների զրույցը կայացել է: Մոտ ապագայում կհրապարակվի համատեղ ֆրանկո-ամերիկյան հայտարարություն»,- հայտնել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից:

    «Երկու երկրների նախագահները համաձայնել են, որ Ֆրանսիայի և եվրոպական գործընկերների համար ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ դաշնակիցների միջև խորհրդակցությունները կօգնեն խուսափել ստեղծված իրավիճակից»:

    «Նախագահ Բայդենը հայտարարել է այս հանձնառությանը իր հավատարմության մասին», – ասվում է համատեղ հայտարարության մեջ: Ելիսեյան պալատը նշել է, որ զրույցը կայացել է Բայդենի խնդրանքով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ