10:54:18 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լավրովը նոյեմբերի 22-23-ը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին

    17:26 17 Նոյեմբեր 2022

    Նոյեմբերի 22-23-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։

    «Նոյեմբերի 22-23-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ Միջոցառումը կանցկացվի Երեւանում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախօրեին»,- ասաց դիվանագետը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս