02:17:31 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է ԶՈՒ–երում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք

    22:09 22 Սեպտեմբեր 2021

    ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 22–ին, անցկացվել է զինված ուժերում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք-խորհրդակցություն։

    ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, տեսակապի միջոցով, մասնակցել եւ քննարկվող թեմայի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել բանակային զորամիավորումների հրամանատարները։

     

    Պաշտպանության նախարարը հրահանգել է հետեւողական լինել կատարվող աշխատանքների հարցում եւ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ձմռան ընթացքում պատշաճ ծառայության կազմակերպման համար:

    Արշակ Կարապետյանը նաեւ հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու համապատասխան հրամանի պահանջների կատարմանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Միջազգային լուրեր

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ