00:04:38 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ֆրանսիան եւ Գերմանիան փորձում են հունվարի 22-ին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպել

    00:27 23 Նոյեմբեր 2022

    Ֆրանսիան եւ Գերմանիան փորձում են հունվարի 22-ին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպել, քանի որ ձգտում են առաջընթացի հասնել էներգետիկայի եւ պաշտպանության կարեւոր հարցերում, ա ել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քատրին Կոլոնան։

    Գերմանացի գործընկերոջ՝ Աննալենա Բերբոքի հետ միասին ելույթ ունենալով՝ Կոլոնան ասել է, որ երկու կառավարությունները կհանդիպեն հունվարի 22-ին, որպեսզի նշեն Ելիսեյան պայմանագրի 60-ամյակը, որով հիմք է դրվել ֆրանս-գերմանական գործընկերությանը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

    «Մենք կփորձենք, որպեսզի Ելիսեյան պայմանագրի հաջորդ ամյակը, որը շատ կարեւոր է, հիանալի նշվի»,- ասել է Կոլոնան։ «Կտեսնվենք հունվարի 22-ին»։

    Փարիզի եւ Բեռլինի միջեւ հարաբերությունները վերջին ժամանակներս լարված էին։ Ֆրանս-գերմանական կառավարությունների համատեղ նիստը հոկտեմբերի վերջին հետաձգվել էր էներգետիկայի եւ պաշտպանության հարցերում առկա մեծ տարաձայնությունների պատճառով, իսկ նախագահ Էմանուել Մակրոնի եւ կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը նույն ամսին ուղեկցվել էր լարվածությամբ։

    Ներկայում Փարիզը եւ Բեռլինն աշխատում են համատեղ հռչակագրի ուղղությամբ, որն ընդգրկելու է քաղաքական համագործակցության լայն շրջանակ, ներառյալ էներգետիկան եւ պաշտպանությունը։ Նախատեսվում է, որ հռչակագիրը ստորագրվելու է կառավարությունների համատեղ նիստում։ «Մենք աշխատում ենք հռչակագրի վրա, եւ ես շատ լավատես եմ»,- ասել է Կոլոնան։

    Երկու կողմերը կարող են նաեւ պայմանավորվել սուբսիդավորման եւ արդյունաբերական քաղաքականության հետագա միջոցների մասին, քայլ, որը կարող է անհրաժեշտ լինել, եթե ԱՄՆ-ը չհրաժարվի վիճելի առեւտրային միջոցներից, որոնք ԵՄ-ը համարում է խտրական եւ որոնք կարող են վտանգել ԱՄՆ-ից ԵՄ ներդրումները։

    Բերբոքն ասել է, որ «վստահ» է, որ երկու կողմերը կկարողանան պայմանավորվել համատեղ հայտարարության մասին եւ «առաջընթաց մեծ քայլ կատարել ֆրանս-գերմանական կառավարական խորհրդակցությունների առումով՝ էներգետիկայի ու անվտանգության ոլորտներում»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս