- Հրապարակվել են լուսանկարներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործերով դատավարությունից
- Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
- Լոռիում 15-ամյա տղան բռնի սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջկա հետ
- Մեր անվերապահ աջակցությունը՝ Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին․ Բագրատ Սրբազան
- Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է Բաքվում ընթացող դատական ֆարսին և ապօրինությանը․ ՀՀԿ
- Երևանում հրկիզել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- Բաքվում էթնիկ հայերին վերաբերելի գործընթացները տեղի են ունենում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով․ Մանասյան
- 1212 փաստաբաններ հանրագիր են ներկայացրել կառավարությանը
- Փաշինյանը հանձնարարել է գեներացնել զեկույց, որը կքննարկվի Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում
- «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դատապարտյալի դի՝ սավանով մահճակալից կախված վիճակում
218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր և ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից․ «Ժողովուրդ»
09:13 10 Հունվար 2025«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԿԲ կողմից տրամադրած տեղեկության համաձայն՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ» վարկառուների թիվը շուրջ 341,000 է, իսկ այն վարկառուները, ովքեր դասակարգված են որպես «անհուսալի» և համապատասխանում են վերևում նշված պայմաններին, շուրջ 218 հազար են։ «Անհուսալի վարկեր» ունեցող անձանց ոչ ֆորմալ զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով՝ 2025 թ. փետրվարի 1-ից Հայաստանում կգործարկվի ծրագիր, որի համաձայն՝ պետությունը պատրաստ է աջակցել «անհուսալի վարկ» ունեցողներին մարել վարկը՝ աշխատավարձից գոյացող եկամտահարկն ուղղելով վարկի մարմանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ ծրագիրը, որն իրականացվում է ԱՍՀ նախարարության կողմից և որի նպատակը «անհուսալի վարկեր» ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանումն է, գործարկվելու է փետրվարի 1-ից և ընդգրկելու է վարկային պարտավորություն ունեցող այն անձանց, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը, դիմելու օրվա դրությամբ, փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են «անհուսալի» դասով առնվազն 3 տարի։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե «անհուսալի վարկառու» դարձածներից քա՞նիսն աշխատանք ունի, և որքա՞ն գումար է հատկացվելու վարկեր ունեցող անձանց աջակցելու համար։
Նախարարությունից փոխանցում են, որ «անհուսալի վարկառուների» մինչև 20%-ն ունի ֆորմալ զբաղվածություն․ մնացածը կամ չունեն աշխատանք կամ գտնվում են ոչ ֆորմալ զբաղվածության մեջ։ Նախագծի հիմքն այն է, որ ոչ թե պետությունն է բյուջեից գումար հատկացնում, այլ անձի աշխատավարձից է այն փոխանցվում․ «Բռնագանձվող գումարի չափը մինչ այս նախագիծը 50 տոկոս էր։ Այս որոշմամբ 50 տոկոսի փոխարեն կսահմանվի 20%՝ 24 ամիս ժամկետով»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին ի պատասխան։
Փետրվարից գործարկվող ծրագրին կարողանալու են դիմել նրանք, ովքեր ունեն գրանցված զբաղվածություն։ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման ծրագիրը չի իրականացվելու մյուս հարկատուների հաշվին, այլ տվյալ անձն աշխատելու է և իր վարկի մարման աջակցության չափը կազմելու է իր իսկ աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով»,- փոխանցում են նախարարությունից։ Այսինքն՝ պետությունն այլ գումար չի ուղղելու անհուսալի վարկի մարմանը, այլ այն՝ ինչ որպես եկամտահարկ կգոյանա տվյալ անձի աշխատանքի դիմաց։ Ակնկալվում է, որ պոտենցիալ շահառուների շուրջ 60%-ը մինչև 2026 թվականի հունվարի 31-ը կդառնա ծրագրի շահառու և կսկսի մարել իր վարկային պարտավորությունները։
Թվում է, թե ծրագիրն իդեալական է, սակայն հարկ է նշել, որ եկամտահարկը, որը պետք է ավելացներ պետական բյուջեն, չի ավելացվի, այլ դրանով կմարվեն վարկեր։ Սա այն դեպքում է արվում, երբ Հայաստանի պետական բյուջեն խիստ դեֆիցիտով է կազմակերպված, իսկ դեֆիցիտը լրացնելու համար հարկային օրենսգիրք է փոխվում, հարկեր են ավելացվում։ Սա փաստում է ֆինանսական ոլորտի ոչ ճիշտ կազմակերպման մասին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17 0
Լրահոս
- Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը 21:49 17 Հունվար 2025
- Հրապարակվել են լուսանկարներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործերով դատավարությունից 21:37 17 Հունվար 2025
- Լոռիում 15-ամյա տղան բռնի սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջկա հետ 21:26 17 Հունվար 2025
- Մեր անվերապահ աջակցությունը՝ Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին․ Բագրատ Սրբազան 21:14 17 Հունվար 2025
- Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է Բաքվում ընթացող դատական ֆարսին և ապօրինությանը․ ՀՀԿ 20:55 17 Հունվար 2025
- Երևանում հրկիզել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 20:30 17 Հունվար 2025
- Բաքվում էթնիկ հայերին վերաբերելի գործընթացները տեղի են ունենում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով․ Մանասյան 20:19 17 Հունվար 2025
- 1212 փաստաբաններ հանրագիր են ներկայացրել կառավարությանը 20:07 17 Հունվար 2025
- Փաշինյանը հանձնարարել է գեներացնել զեկույց, որը կքննարկվի Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում 19:53 17 Հունվար 2025
- «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դատապարտյալի դի՝ սավանով մահճակալից կախված վիճակում 19:39 17 Հունվար 2025
- Աղոթք գերիների համար 19:27 17 Հունվար 2025
- Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար 19:13 17 Հունվար 2025
- Իրանն ու Ռուսաստանը ստորագրեցին Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը 19:00 17 Հունվար 2025
- Վանաձորում 48-ամյա տղամարդը յուղման կետերից մեկում գողություն է կատարել. նա տեղում ձերբակալվել է 18:49 17 Հունվար 2025
- Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերը. Կոպիրկին 18:38 17 Հունվար 2025
- Գուգարքի գյուղապետարանից փորձել են գողություն կատարել. երկու երիտասարդ ձերբակալվել է 18:27 17 Հունվար 2025
- Մեկնարկել միջազգային առարկայական գործընթաց՝ Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի ապահովման ուղղությամբ․ Կոչ ՄԱԿ-ին 18:15 17 Հունվար 2025
- Վթար Վանաձորում․ Տուժածներ կան 18:02 17 Հունվար 2025
- Fastex-ը 20 մլն դրամ է տրամադրել Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների վերազինմանը 17:49 17 Հունվար 2025
- Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից, ստիպել են կանգնած մնալ, չեն թողել՝ քնի, այլ զրկանքների են ենթարկել․ BBC 17:48 17 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 21:37 17 Հունվար 2025 Հրապարակվել են լուսանկարներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործերով դատավարությունից Հրապարակվել են լուսանկարներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործերով դատավարությունից
- 21:26 17 Հունվար 2025 Լոռիում 15-ամյա տղան բռնի սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջկա հետ Լոռիում 15-ամյա տղան բռնի սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջկա հետ
- 20:30 17 Հունվար 2025 Երևանում հրկիզել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը Երևանում հրկիզել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
Քաղաքականություն
- 21:14 17 Հունվար 2025 Մեր անվերապահ աջակցությունը՝ Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին․ Բագրատ Սրբազան Մեր անվերապահ աջակցությունը՝ Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին․ Բագրատ Սրբազան
- 20:55 17 Հունվար 2025 Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է Բաքվում ընթացող դատական ֆարսին և ապօրինությանը․ ՀՀԿ Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է Բաքվում ընթացող դատական ֆարսին և ապօրինությանը․ ՀՀԿ
- 19:13 17 Հունվար 2025 Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար