10:13:49 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր

    12:13 11 Հունվար 2025

    Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտական կարգում։ Հիշեցնենք, որ մրցույթն ամեն տարի մեկնարկում է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին։

    Մրցույթին կարող են մասնակցել 16-ից 35 տարեկան դիրիժորներ՝ անկախ ազգությունից և քաղաքացիությունից։

    Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի մարտի 20-ը։ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի մասնակցության պայմանների, հայտաձևի և մրցանակների մասին տեղեկությունները հասանելի են մրցույթի պաշտոնական khachaturian-competition.com կայքում։

    Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Երաժշտական այս ստուգատեսի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդ դաշնակահարների, ջութակահարների, թավջութակահարների և դիրիժորների, ինչպես նաև հանրահռչակել Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը։

    Մրցույթն անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC) և նախորդ երկու տասնամյակների ընթացքում իր արժանի տեղն է ամրագրել հեղինակավոր միջազգային երաժշտական մրցույթների շարքում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս