07:29:27 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Օրբանը չի մասնակցի հունվարի 20-ին կայանալիք Թրամփի երդմնակալությանը

    23:39 15 Հունվար 2025

    Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի մասնակցի հունվարի 20-ին Վաշինգտոնում կայանալիք ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Հունգարիայի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին։

    «Հունվարի 20-ին վարչապետ Վիկտոր Օրբանը ելույթ կունենա Բուդապեշտում կայանալիք համաժողովում՝ գնահատելու ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության արդյունքները»,- ասել է Հավասին՝ հերքելով այն ենթադրությունները, որ Օրբանը կարող է գնալ ԱՄՆ՝ Թրամփի երդմնակալության արարողությանը։

    Ավելի վաղ հունգարական լրատվամիջոցները քննարկել էին այն հարցը, թե արդյոք Եվրոպայում Թրամփի վաղեմի դաշնակիցը համարվող Օրբանը մասնակցելու է արարողությանը։

    2024 թվականին Հունգարիայի վարչապետը բացահայտորեն աջակցել է հանրապետականին իր նախընտրական քարոզարշավի ժամանակ և մի քանի անգամ այցելել նրան Ֆլորիդայի Մար-ա-Լագո կալվածքում։ Նա ԵՄ առաջին առաջնորդն էր, որին Թրամփն այնտեղ հրավիրեց նոյեմբերի ընտրություններում հաղթելուց հետո։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս