21:38:03 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Իսրայելին 20 մլրդ դոլարի սպառազինության վաճառքին

    14:52 14 Օգոստոս 2024

    ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավանություն է տվել Իսրայելին 20 միլիարդ դոլարի սպառազինության խոշոր խմբաքանակի հնարավոր վաճառքին, այդ թվում՝ հիսուն F-15 կործանիչ, փոխադրամիջոցներ, միջին հեռահարության հրթիռներ և զինամթերք` տանկերի ու ականանետների համար:

     

    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Պենտագոնի պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության գործակալությունը: 

     

    «ԱՄՆ-ն հանձնառու է Իսրայելի անվտանգությանը, և մեր ազգային շահերի համար կենսական նշանակություն ունի օգնել Իսրայելին՝ զարգացնելու իր ներուժը և ուժեղ ու պատրաստ պահելու ինքնապաշտպանության համար: Առաջարկվող վաճառքը համապատասխանում է այս նպատակներին», - ընդգծվում է հաղորդագրության մեջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս