22:50:17 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հնդկաստանը հայտարարել է, որ մինչև 2036 թվականն իր բնակչության թիվը կգերազանցի 1,5 միլիարդը

    14:11 13 Օգոստոս 2024

    Հնդկաստանի բնակչության թիվը 2036 թվականին կհասնի 1,522 միլիարդի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասվում է երկրի Վիճակագրության և ծրագրերի կատարման նախարարության զեկույցում։

     

    60 և ավելի բարձր տարիքի բնակիչների բաժինն, ըստ կանխատեսումների, կաճի։ Միևնույն ժամանակ, ծնելիության տարիքային գործակցի նվազման պատճառով կկրճատվի մինչև 15 տարեկան բնակիչների թիվը: 

     

    Կանանց թիվը մինչև 2036 թվականը կաճի մինչև 48,8 %, ինչը կնպաստի երկրում գենդերային հավասարության բարելավմանը, երբ Հնդկաստանում հազար տղամարդուն բաժին կընկնի 952 կին՝ 2011 թվականի 943-ի համեմատությամբ։ Ըստ նախարարության՝ դա կապահովի կողմնորոշիչներ հնդկական հասարակությունում սոցիալ-տնտեսական առաջընթացի և կանանց ավելի լավ կարգավիճակի ապահովման համար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս