07:50:05 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գերմանիան դեռ ծրագրում է 2026 թվականին երկրում տեղակայել ամերիկյան հրթիռներ

    09:26 24 Մարտ 2025

    Գերմանիայի իշխանությունները դեռ մտադիր են երկրում տեղակայել ամերիկյան հեռահար հրթիռներ։ Այս մասին «Известия»-ին հայտնել են Մոսկվայում Գերմանիայի դեսպանատանը։

     

    «Գերմանիան դեռ ակնկալում է ամերիկյան հեռահար հրթիռներ տեղակայել 2026 թվականին: Բեռլինի և Վաշինգտոնի կողմից 2024 թվականի հուլիսին ընդունված այս որոշումը համահունչ է 2023 թվականի հոկտեմբերի ազգային անվտանգության ռազմավարության տրամաբանությանը»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:

     

    2024 թվականի հուլիսի 10-ին Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները 2026 թվականին կսկսի Գերմանիայում տեղակայել նոր կրակային զենքեր՝ ավելի մեծ հեռահարությամբ, քան ներկայումս տեղակայված են Եվրոպայի ցանկացած վայրում:

     

    Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, ով ավարտեց իր առաքելությունը 2024 թվականի հոկտեմբերին, հայտարարեց, որ այդ ծրագրերը մեծացնում են հրթիռային սպառազինությունների մրցավազքի հավանականությունը և կարող են հանգեցնել անվերահսկելի էսկալացիայի։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս