- Մաստարա գյուղում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
- Օրբանը չի մասնակցի հունվարի 20-ին կայանալիք Թրամփի երդմնակալությանը
- Անկարայում կայացել է Ֆիդանի և Սաուդիան Արաբիայի փոխարտգործնախարարի հանդիպումը
- Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան
- Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է
- Հայաստանի իշխանությունները «դժվար քայլեր» են ձեռնարկում ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու համար․ Հելսինկյան հանձնաժողով
- Անիրատեսական է, որ Ուկրաինան կվերադառնա իր այն սահմաններին, որոնք կային մինչև պատերազմը․ Մարկո Ռուբիո
- ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը համաձայնության են եկել․ Թրամփը հաստատել է
- ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք բորբոքելն ու մարդկանց մոլորեցնելը․ Թաթոյան
- Ռուսական բիզնեսը սկսել է զգույշ վերաբերվել ՀՀ-ի հետ համագործակցությանը. Օվերչուկ
Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալու է «իրական հերոս». Էլինար Վարդանյան
16:03 13 Դեկտեմբեր 2024Մի քանի օրից ՀՀ քաղաքացին մուտք կգործի անորոշությունների նոր՝ 2025 թվականը։ Իշխանությունը քաղաքացու համար նախապատրաստել է մի ամբողջ փաթեթ փոփոխություններ, որոնք ծանրացնելու են նրա կյանքը և վատացնելու են յուրաքանչյուրի ընտանիքի բարեկեցությունը։
Ասել է, թե 2025-ին քաղաքացին իրեն իսկապես «հերոս» կզգա։
1.Հաջորդ տարվանից գույքահարկի մասին օրենքը կգործի 75 տոկոսի չափով, իսկ 2026-ին՝ ամբողջությամբ։ Մեր քաղաքացիները կզգան գույքահարկի իրական բեռը։ Իշխանություններն օրենքն ընդունելիս դիմեցին սանդղակով անցում կատարելու լավ մտածված մեթոդին, որպեսզի գույքահարկի վերջնական բարձր դրույքաչափերին անցումը անցնցում լինի։ 2025թ.-ին, սակայն, ֆինանսական մեծ բեռ է առաջանալու այն մարդկանց համար, ովքեր անշարժ գույք ձեռք են բերել տասնհինգ-քսան տարի առաջ, երբ գույքի շուկայական արժեքը անհամեմատ ցածր էր, ստացել են որպես ժառանգություն, գույքը բաժին է հասել Խորհրդային Միության շրջանից և ունեն ցածր եկամուտ։ Օրինակ՝պայմանական 85 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող գույքի համար հաջորդ տարի կգանձվի 177000 դրամ, 2026-ին՝ 236000։ Ավելի թանկ գույքի դեպքում թվերը աստղաբաշխական են լինելու։
2. Հունվարի 1-ից թանկանալու է տրանսպորտային ուղևորափոխադրումների սակագները։ Սա ոչ միայն լրացուցիչ ֆինանսական բեռ է առաջացնելու քաղաքացիների համար, այլ կարող է բերել շղթայական թանկացումների։ Կթանկանա տաքսիների ուղեվարձը։ Տրանսպորտի թանկացումը ազդելու է նաև հաջորդ տարվա գնաճի վրա, ըստ ԿԲ նախագահի սակագների փոփոխությունը կազդի գնաճի վրա մինչև 0.5տոկոս։ Դրան զուգահեռ չեն աճելու կենսաթոշակների անապահովության նպաստների և նվազագույն աշխատավարձերի չափերը։
3. 2025 թ. հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար՝ ներկայումս սահմանված 1.5 մլն դրամի փոխարեն չի գերազանցի 750 հազար դրամը:
4. 2025 թվականի հունվարի 1-ից հարկերի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկ վճարողը կամ հարկային գործակալը կվճարի տույժ 0.075 տոկոսի չափով՝ ներկայիս 0.04 տոկոսի փոխարեն։
5. Հարկային օրենսգրքում առաջին ընթերցմամբ կատարված փոփոխություններով 2025թ. հուլիսի 1-ից առանձին մասնագիտություններով աշխատանքի կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից /շրջհարկից/ կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ։ Այդ մասնագիտությունների շարքում են մասնագիտացված շինարարական գործունեությունը, իրավաբանական և հաշվապահական գործունեությունը, կառավարման հարցերով խորհրդատվական ծառայությունները, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեությունը և այլն։ Շուրջ 13000 տնտեսվարողի հարկերը բարձրանալու են 6 անգամ՝ 5 տոկոսից 31,67 տոկոս: Սա, իհարկե, կբերի ծառայությունների թանկացման։ Իրենց ծառայություններն ու ապրանքը կթանկացնեն նաև այն ընկերությունները, որոնք օգտվում են այս ծառայություններից։ Արդյունքում տուժելու է սովորական քաղաքացին։
Կամ էլ գնալու են այլ ճանապարհով՝ մինչ այս պահը «սպիտակով» ծառայություն մատուցողները պայմանավորվելու են ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների հետ և հաջորդ տարի գումարի մեծ մասը ստանալու են կանխիկ /սևով/։
6. 2025թ. կպահանջվի 1.117.1 մլդ դրամ պետական պարտքի մարման և սպասարկման համար։ 723.0 մլդ դրամը կկազմի պարտքի գծով մարումները, 394.1 մլդ դրամը՝ տոկոսավճարների։ Եվ սա արվելու է հերոս հարկատուների վճարած հարկերի հաշվին, մինչդեռ բաց է մնում ստացված վարկերի արդյունավետության և նպատակայնության հարցը։ Թե ինչի վրա է ծախսվել և արդյոք արդյունավետ է ծախսվել 12 մլրդ 644 մլն դոլարի հասնող պետական պարտքը, քաղաքացին ինքը պետք է դատի։
7. Առանձին քննարկման թեմա է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հարցը. վերջիններս հաջորդ տարի հայտնվելու են սոցիալական բարդ վիճակում։ 2024թ. շահառուները կշարունակեն ստանալ աջակցություն մինչև մարտ ամիսը ներառյալ։ Ապրիլից սոցիալական աջակցություն կտրամադրվի 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցողներին, 63 և ավելի տարեկաններին, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողներին, մինչև 18 տարեկան երեխաներին։ Սոցիալական աջակցության ամսական չափը ապրիլից մինչև հունիսը ներառյալ՝ կլինի 40000 դրամ, իսկ հուլիսց մինչև դեկտեմբերը ներառյալ՝ 30000 դրամ։ Մնում է հասկանալ ի՞նչ է փոխվել Արցախցիների կյանքում. արդյոք, բոլորին ապահովե՞լ են աշխատանքով, թե այս խմբերից դուրս մարդիկ ապրելու և բնակարանի խնդիր չունեն կամ չեն ունենալու հաջորդ տարի։
8. Բաց է մնում արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտների հարկման հարցը։ Չեմ բացառում, որ կառավարությունը հաջորդ տարի կրկին կհիշի «խոպանչիներին»։
Հարկ վճարելը քաղաքացիների արդարացի պարտավորությունն է։ Սակայն այն պետք է լինի համարժեք մարդկանց բարեկեցությանը։ Այս տեմպերով բարեկեցության մասին խոսք լինել չի կարող։
Էլինար Վարդանյան
ՀՀ ԱԺ պատգամավոր,
Այլընտրանքային նախագծեր խումբ
Լրահոս
- Մաստարա գյուղում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը 23:54 15 Հունվար 2025
- Օրբանը չի մասնակցի հունվարի 20-ին կայանալիք Թրամփի երդմնակալությանը 23:39 15 Հունվար 2025
- Անկարայում կայացել է Ֆիդանի և Սաուդիան Արաբիայի փոխարտգործնախարարի հանդիպումը 23:26 15 Հունվար 2025
- Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան 23:13 15 Հունվար 2025
- Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է 23:00 15 Հունվար 2025
- Հայաստանի իշխանությունները «դժվար քայլեր» են ձեռնարկում ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու համար․ Հելսինկյան հանձնաժողով 22:49 15 Հունվար 2025
- Անիրատեսական է, որ Ուկրաինան կվերադառնա իր այն սահմաններին, որոնք կային մինչև պատերազմը․ Մարկո Ռուբիո 22:37 15 Հունվար 2025
- ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը համաձայնության են եկել․ Թրամփը հաստատել է 22:25 15 Հունվար 2025
- ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք բորբոքելն ու մարդկանց մոլորեցնելը․ Թաթոյան 22:08 15 Հունվար 2025
- Ռուսական բիզնեսը սկսել է զգույշ վերաբերվել ՀՀ-ի հետ համագործակցությանը. Օվերչուկ 22:01 15 Հունվար 2025
- Ընտանեկան փոդքասթի 3-րդ թողարկումը՝ վաղը. Փաշինյանը հայտնել է, թե ինչ են քննարկել 21:48 15 Հունվար 2025
- Թուրք-ադրբեջանական զորավարժություններ կացկացվեն 21:37 15 Հունվար 2025
- Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական», սակայն իրականությունն այլ է 21:25 15 Հունվար 2025
- Բլինքենի խոսքերը՝ սահմանային հսկողության խումբ ուղարկելու մասին, բանակի հետ որևէ առնչություն չունեն. Պապիկյան 21:13 15 Հունվար 2025
- ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է․ Սալոմե Զուրաբիշվիլի 21:00 15 Հունվար 2025
- Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացվեց 20:49 15 Հունվար 2025
- Գյումրիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը․ կան տուժածներ՝ այդ թվում բուժառուն 20:38 15 Հունվար 2025
- Մեր ամուր գործընկերության միջոցով կարող ենք կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն․ Բլինքեն 20:26 15 Հունվար 2025
- Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 20:14 15 Հունվար 2025
- Մուշում դպրոցի միակ ուսուցիչը վառարանով է տաքացնում դասարանը 20:03 15 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 22:08 15 Հունվար 2025 ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք բորբոքելն ու մարդկանց մոլորեցնելը․ Թաթոյան ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք բորբոքելն ու մարդկանց մոլորեցնելը․ Թաթոյան
- 20:26 15 Հունվար 2025 Մեր ամուր գործընկերության միջոցով կարող ենք կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն․ Բլինքեն Մեր ամուր գործընկերության միջոցով կարող ենք կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն․ Բլինքեն
- 19:38 15 Հունվար 2025 Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ. Պաշտպանության նախարար Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ. Պաշտպանության նախարար
Տնտեսություն
- 14:25 15 Հունվար 2025 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները
- 12:40 15 Հունվար 2025 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
- 12:20 15 Հունվար 2025 Հայաստանի տնտեսությունը պահվում է ԵԱՏՄ շնորհիվ. Գագիկ Ծառուկյան Հայաստանի տնտեսությունը պահվում է ԵԱՏՄ շնորհիվ. Գագիկ Ծառուկյան
Հասարակություն
- 23:54 15 Հունվար 2025 Մաստարա գյուղում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Մաստարա գյուղում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
- 23:00 15 Հունվար 2025 Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է
- 21:48 15 Հունվար 2025 Ընտանեկան փոդքասթի 3-րդ թողարկումը՝ վաղը. Փաշինյանը հայտնել է, թե ինչ են քննարկել Ընտանեկան փոդքասթի 3-րդ թողարկումը՝ վաղը. Փաշինյանը հայտնել է, թե ինչ են քննարկել